Զելենսկու նախկին խորհրդականը որոշել է իր հայրենակիցներին հույս տալ ադրբեջանցիների դժվար ձեռք բերած հաղթանակով
Ուկրաինայի նախագահ Վ. Զելենսկու նախկին խորհրդական Ալեքսեյ Արեստովիչն իր հիասթափված հայրենակիցներին թվիթերում չհուսալքվելու կոչ է արել՝ մատնացույց անելով ԼՂ-ում ադրբեջանցիների ձեռք բերած դժվար հաղթանակը։
«Մերոնցից շատերը սկսել են անհանգստանալ այն փաստից, որ առաջին օրը հնարավոր չի եղել մտնել Ղրիմ:
Հիշեցնեմ, որ ադրբեջանական բանակը Ղարաբաղի հայկական պաշտպանության առաջին գծի տարբեր հատվածներում եղել է յոթ-ինը-տասներկու օր։ Եղել են տեղեր, որ մնացել են մեկ ամիս, եղել են տեղեր, որտեղ չեն էլ հասել»,-մասնավորապես գրել է նա թվիթերի իր միկրոբլոգում։
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան