
«Ժողովուրդ». Կարևոր կառույցը ղեկավար չունի
«Ժողովուրդ» թերթը գրում է.
«ՀՀ միջուկային անվտանգության կարգավորման կոմիտեն չորս ավտոմեքենա է վերանորոգել։ Այդ նպատակով կոմիտեն պայմանագիր է կնքել 494 հազար դրամի՝ մեկ անձից գնումների ընթացակարգով։
«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ վերանորոգվել է երեք «Տոյոտա» և մեկ «Լիդան» մակնիշի ավտոմեքենա։ Իսկ առհասարակ ինչո՞վ է զբաղվում այս կառույցը. կոմիտեն ղեկավար չունի, առաջին տեղակալը՝ Խաչատուր Խաչիկյանը, տեղակալը՝ Վահե Գրիգորյանը, ըստ պաշտոնական կայքի, աշխատում են կոմիտեում:
Ամենաթարմ տեղեկությունը պետական այս կառույցի գործունեության մասին այն է, որ Նիկոլ Փաշինյանն այս տարի՝ մարտին, այցելել է Միջուկային անվտանգության կարգավորման կոմիտե՝ կառույցի 2022 թ. գործունեության հաշվետվությունը քննարկելու համար։ Դրանից հետո կոմիտեում գլխավոր քարտուղարը պաշտոնանկ արվեց։ Հիմա էլ կոմիտեն որոշել է մեքենա նորոգել, բայց ղեկավար այդպես էլ չունեն»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում
Լրահոս
Տեսանյութեր

Մենք ԵԱՏՄ անդամ ենք, դուք արդեն իսկ ամուսնացած մարդու եք մոտեցել. Մամիջանյանը՝ ԵԽ պատգամավորին