«Թող շնորհավոր լինի տղիս ծնունդը». Զոհված զինծառայող Ժորա Մարտիրոսյանի ծննդյան օրն է
Հունիսի 10-ին լրանում է Արցախյան երրորդ պատերազմում զոհված Ժորա Մարտիրոսյանի 22-ամյակը։
Կեսգիշերին զոհված զինծառայողների ծնողները մոմավառություն են կազմակերպել ու քայլերթով շարժվել Ժորայի շիրիմին, որպեսզի հենց հունիսի 10-ի առաջին վայրկյաններին շնորհավորեն անմահացած հերոս Ժորային։ Նա թաղված է «Եռաբլուր» զինվորական պանեթեոնում։
«Ժորիս ծնունդը շնորհավորեք այնպես, ինչպես կշնորհավորեք ֆիզիկապես ներկա մարդուն, որովհետև ինքը ողջ է, ներկա է, ես իր ներկայությունը զգում եմ։
Մենք դատապարտվեցինք այս ճակատագրին, որ այսուհետ իրենց նվիրված բոլոր տոները նշենք այս պայմաններում։
Թող շնորհավոր լինի տղիս ծնունդը»,-oragir.news-ի ուղիղ եթերում ասաց Ժորայի մայրը՝ տիկին Գայանեն։
Ժորա Մարտիրոսյանը հատուկ ծառայության մեկնելու համար Ռուսաստանի Դաշնությունից տեղափոխվել էր Հայաստան, 6 ամիս ծառայել է Հոկտեմբերյանում, ապա շարունակել է ծառայությունը Կուբաթլուում:
Ժորան 2020 թվականի սեպտեմբերի 27-ին եղել է Ռուսաստանի Դաշնությունում, որպես լավագույն տանկիստ մասնակցել է այնտեղի զորավարժություններին, իսկ հայրենիք վերադարձել է հոկտեմբերի 2-ին:
Ժորա Մարտիրոսյանը զոհվել է հոկտեմբերի 22-ին։
«Իմ տղան՝ շատ բարի, լուսավոր, շատ անզիվ, հավասարակշռված... Իմ տղան այստեղ չէր, չպետք է ծառայեր։ Բայց պնդեց, որ պետք է անպայման ծառայի ու հենց Արցախում։ Այդպես էլ արեց»,- ավելի վաղ Panorama.am-ի հետ զրույցում պատմել էր տիկին Գայանեն։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան