
«Հրապարակ». Աղմկահարույց նախագիծը բունտ է հասունացրել կառուցապատողների մոտ
«Հրապարակ» թերթը գրում է.
«Գևորգ Պապոյանի առաջարկած աղմկահարույց նախագիծը, որով առաջարկում է օրենքը փոխել, որ կառուցապատողներին բանկը հիպոթեքային պայմանագրերի գումարները տրամադրի ոչ թե կառուցապատման սկզբում, այլ՝ վերջում, երբ բնակարանները հանձնվեն շահառուներին, բունտ է հասունացրել կառուցապատողների մոտ։ Մի քանի տասնյակ կառուցապատողներ, մեր տեղեկություններով, դիմել են Նիկոլ Փաշինյանին և հանդիպում-քննարկում խնդրել:
Որոշ տեղեկություններով, մոտ ժամանակներս Փաշինյանը կընդունի նրանց, քննարկմանը կմասնակցի նաև Պապոյանը, իսկ երկուշաբթի փոխվարչապետերն են հրավիրված խորհրդարան՝ ֆինանսավարկային հանձնաժողովում շահագրգիռ պատգամավորների հետ քննարկելու նախագիծը։ Ի դեպ, անհնարին է, որ Պապոյանը նման նախագիծ ներկայացներ՝ առանց համաձայնեցնելու վերադասի հետ»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում
Լրահոս
Տեսանյութեր

Մենք ԵԱՏՄ անդամ ենք, դուք արդեն իսկ ամուսնացած մարդու եք մոտեցել. Մամիջանյանը՝ ԵԽ պատգամավորին