Առաջիկայում կհաստատվի ՇՀԿ-ին Իրանի մշտական անդամակցությունը
Առաջիկա մեկ ամսում ՇՀԿ անդամ երկրների ղեկավարներն օնլայն հանդիպում կանցկացնեն Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մուդիի նախագահությամբ։
Օրերս ԻԻՀ ԱԳ նախարար Ամիր Աբդոլլահյանը հայտարարել էր, որ ՇՀԿ-ին Իրանի մշտական անդամությունը կհաստատվի նախագահ Այաթոլլա Ռայիսիի ներկայությամբ, գրում է ParsToday-ը։
2005թ.-ին՝ ՇՀԿ-ի ձևավորումից չորս տարի անց, Իրանը դարձել է կազմակերպության դիտորդ անդամ, իսկ 2006թ.-ից դիմել է մշտական անդամակցության համար: Սակայն ի տարբերություն Հնդկաստանի և Պակիստանի, կազմակերպության որոշ անդամների հետ Իրանի հարաբերությունների պատճառով, անդամակցության հարցը 2006-ին և 2015-ին կայացած հանդիպումնեում չի հաստատվել:
ՇՀԿ-ն միջկառավարական կազմակերպություն է, որը ձևավորվել է անվտանգության, տնտեսական և քաղաքական բազմակողմ համագործակցության համար։ Կազմակերպությունը հիմնադրվել է 1996 թվականին Չինաստանի, Ռուսաստանի, Ղազախստանի, Ղրղզստանի և Տաջիկստանի ղեկավարների կողմից՝ նպատակ ունենալով հավասարակշռություն հաստատել տարածաշրջանում ԱՄՆ-ի և ՆԱՏՕ-ի ազդեցության դեմ, իսկ ավելի ուշ դրան միացան այլ երկրներ։