Ջասթին Թրյուդոն ժամանել է Կիև
Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն ժամանել է Կիև՝ ի նշան Ուկրաինայի աջակցության։ Այս մասին հայտնում է միջազգային մամուլը։
«Ռոյթերզ»-ը գրում է, որ այս պահին Ուկրաինան պատրաստվում է խոշոր հակահարձակման ռուսական ուժերի դեմ և պարբերաբար օդային հարվածներ է հասցնում:
Թրյուդոն հարգանքի տուրք է մատուցել Կիևի կենտրոնում գտնվող ուկրաինացի զինվորների հիշատակին կանգնեցված հուշահամալիրում, որոնք սպանվել են ռուսամետ ուժերի դեմ պայքարում 2014 թվականից ի վեր:
ՆԱՏՕ-ի անդամ Կանադան, որն ունի աշխարհի ամենամեծ ուկրաինական համայնքներից մեկը, ռազմական և ֆինանսական օգնություն է տրամադրել Ուկրաինային 2022 թվականի փետրվարին Ռուսաստանի կողմից սկսված լայնամասշտաբ ներխուժման ժամանակ:
Թրյուդոյի այցը Կիև հաջորդել է Օդեսայի, Պոլտավայի և Խարկովի դեմ ռուսական հրթիռային և անօդաչու թռչող սարքերի գիշերային հարձակումներին։
Հարակից հրապարակումներ`
- Զելենսկու նախկին խորհրդականը որոշել է իր հայրենակիցներին հույս տալ ադրբեջանցիների դժվար ձեռք բերած հաղթանակով
- Վորոնեժում ԱԹՍ հարվածից տուժածներ կան
- Զելենսկին հայտնել է հակահարձակմանը Ուկրաինայի պատրաստ լինելու մասին
- Շոյգու. Մոսկվայում ուկրաինական ԱԹՍ-ների հարձակման թիրախ են եղել քաղաքացիական օբյեկտները