Վթարային ջրանջատում Գեղարքունիքի և Կոտայքի մարզերում
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված, ս.թ. հունիսի 12-ին ժամը 08.00-ից մինչև հունիսի 13-ը ժամը 08.00-ն կդադարեցվի հետևյալ տարածքների ջրամատակարարումը.
• Գեղարքունիքի մարզի՝ Սևան քաղաքի Գագարինավան թաղամասի,
• Կոտայքի մարզի՝ Հրազդան քաղաքի Ջրառատ թաղամասի, ՀՀ ԱՆ «Սևան» քրեակատարողական հիմնարկի և հարակից իրավաբանական բաժանորդների:
Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար: