ԱՄՆ հեռանկարային բասկետբոլիստներից մեկը՝ Քոնոր Էսսեջյանը հանդես կգա Հայաստանի հավաքականում
ԱՄՆ-ի NCAA լիգայի ամենահեռանկարային բասկետբոլիստներից մեկը՝ Քոնոր Էսսեջյանը, ելույթ կունենա Հայաստանի ազգային հավաքականում: Այս մասին հայտնում են Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիայից։
Քոնոր Էսսեջյանը NCAA ուսանողական լիգայի 22/23 մրցաշրջանի հայտնությունն է: «Wisconsin Badgers»-ի առաջին կուրսեցին հիանալի մրցաշրջան է անցկացրել աշխարհի ուժեղագույն լիգաներից մեկում: Մրցաշրջանի վերջում Էսսեջյանը դասվել է NCAA նորեկների լավագույն հնգյակում:
Հայ երիտասարդը նաև առաջին կուրսեցիների ակումբային ռեկորդ է սահմանել երեք միավորանոց նետումներով՝ մեկ մրցաշրջանի ընթացքում 69 հատ:
Քոնոր Էսսեջյանը առաջիկա օրերին կմիանա Հայաստանի հավաքականին և կմասնակցի հունիսի 16-ին և 17-ին Լոս Անջելեսում կայանալիք Հայաստանի ու Ֆրանսիայի հավաքականների ընկերական հանդիպումներին: