Ժաննա Անդրեասյանը՝ դպրոցների տնօրեններին. Գրագողության փորձերը կասեցնելու ենք հենց սկզբից
ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
«Ինչպես գիտեք, հանրակրթության կառավարման ոլորտում էական փոփոխություններ են արվել և արդեն իսկ դպրոցների տնօրենների լիազորությունների ավարտի դեպքում գործում է տնօրենների նշանակման նոր կարգը։ Այդ կարգով տնօրենի պաշտոնին հավակնողների զարգացման ծրագրերն անկախ փորձաքննության են ենթարկվում, որի արդյունքներով շեմը չհաղթահարած անձանց հետ պայմանագրի կնքումը բացառվում է։
Արդեն իսկ իրականացված փորձաքննությունները ցույց են տալիս, որ զարգացման ծրագրերի որակը շատ հեռու է բավարար լինելուց, դիմողների ճնշող մեծամասնությունը չի հաղթահարում շեմը, այնինչ տնօրենի պաշտոնին հավակնող անձը, որ տնօրեն դառնալու պարագայում պետք է խորապես ընկալի ու պատասխանատու լինի կրթության որակի և գործընթացի բովանդակային կազմակերպման համար, պետք է առաջին հերթին ջանքը դնի դպրոցի զարգացման որակյալ ծրագրի կազմման համար։
Դեռ շատ տեղ ունենք աշխատելու այդ որակը ստանալու համար։ Սակայն միաժամանակ ուզում եմ հիշեցնել, որ ցանկացած միջնորդության փորձ այս գործընթացում աշխատելու է ոչ թե կողմ, այլ դեմ։ Իսկ ծրագրերն այլոց մոտ գրել տալու, գրագողության փորձերը կասեցնելու ենք հենց սկզբից․ նման ծրագրեր ներկայացրած անձինք կհայտնվեն նաև հավաստագրից զրկվելու ուղիղ ռիսկի տակ՝ այդ փաստի հաստատման դեպքում։
Առաջարկում եմ կենտրոնանալ բովանդակային աշխատանքի վրա, դա է հաջողելու միակ ճանապարհը»։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան