Կարեն Վրթանեսյան. Հենց այս նյութական անընդհատությունն է, որ հանգիստ չի տալիս թե՛ Թուրքիային և Ադրբեջանին, թե՛ դրանց հայաստանյան սպասարկուին։
Տեղեկատվական անվտանգության փորձագետ Կարեն Վրթանեսյանը գրում է.
«Արարատը եղել է երեք հայկական հանրապետությունների զինանշանների վրա՝ 1918-ից սկսած։ Այն խորհրդանշել է հայկական վերածնված պետականության շարունակականությունը, կարելի է ասել՝ նաև ազգային տեսլականը։
Նույնիսկ այն պարագայում, որ Հայկական ԽՍՀ-ն ստեղծած բոլշևիկները, մեղմ ասած, ատում էին իրենց նախորդներին և երբ հնարավորություն էր լինում, գնդակահարում էին։ Երրորդ հանրապետության հիմնադիրներն էլ բնավ չէին համակրում նախորդ՝ խորհրդային հանրապետության կուսակցական վերնախավին․․․
Բայց պետականության անընդհատությունը կար ի հեճուկս բոլոր պատմական և աշխարհաքաղաքական վայրիվերումների։
Հենց այս խորհրդանշական ու նաև նյութական անընդհատությունն է, որ հանգիստ չի տալիս թե՛ Թուրքիային և Ադրբեջանին, թե՛ դրանց հայաստանյան սպասարկուին»։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան