Մետաքսե Հակոբյան. Օգտվելով Արցախ-Հայաստան ճանապարհից՝ ի կատար է ածվում Նիկոլի ծրագիրը
Արցախի Հանրապետության ԱԺ պատգամավոր Մետաքսե Հակոբյանը գրում է.
«Սիրտս՝ կտոր-կտոր, Արցախով մեկ շաղ է եկել...տխրության մեջ ծիծաղում, ծիծաղի մեջ արնաքամ է լինում ու շշնջում. «Մի արեք մարդի՛կ, մի ուրացեք հայե՛ր...զոհվածների մեծ մասի վերջին նկարը դպրոցական Վերջին զանգի նկարն է: Չհասցրեցին ապրել... Միգուցե անցակետում կանգնածը, ում ՀԱՅԿԱԿԱՆ ԱՆՁՆԱԳԻՐ եք պարզում, հենց նա է սպանել...»։
Օգտվելով Արցախ-Հայաստան ճանապարհից, ի կատար է ածվում Նիկոլի ծրագիրը, որը հնազանդորեն, հասկանալով կամ միգուցե չհասկանալով, իրականացնում են Արցախի Հանրապետության իշխանությունները:
Հ.Գ. իմ ճամփաները ԱՐՑԱԽ ՀԱՅՐԵՆԻՔՈւՄ են, որտեղ թուրք ու ադրբեջանցի չպիտի լինի: Անչափելի կարոտով ու սպասումով ՀԱՅԱՍՏԱՆ ՀԱՅՐԵՆԻՔԻ հետ հանդիպմանը..»։
Հունիսի 7-ի Արցախի կառավարության հրապարակած տեղեկագրի համաձայն, Արցախից շուրջ 100 մարդ է տեղափոխվել Հայաստան, շուրջ 110-ն էլ վերադարձել է Արցախ: ՄԻՊ-ը պարզաբանել է, որ ամբողջ ընթացքում, այդ թվում՝ Հակարիի կամրջի անցակետում հայ քաղաքացիներին ուղեկցել են ռուս խաղաղապահները, չնայած, որ ադրբեջանական տեսանյութերում խաղաղապահները չեն երևում:
«Կարծում եմ, որ ադրբեջանական կողմը հատուկ է անում, որ տեսանյութերում ռուս խաղաղապահները չերևան, սա քարոզչական նպատակ է հետապնդում, ցույց տալու, որ տեսեք առանց երրորդ կողմի Ղարաբաղի հայ բնակչությունն անցնում է Հակարիի անցակետով:
Քաղաքացիներից մեկի խոսքով՝ ադրբեջանցի սահմանապահը փորձել է համոզել իրենց, որ առանց ռուս խաղաղապահների մեքենաների կարող են գալ, այսինքն՝ կարող են իրենց մեքենաներով հանգիստ տեղաշարժվել: Հստակ է, որ ադրբեջանցիների նպատակն է այնպես անել, որ այս պրոցեսին չլինի ռուսական կողմի մասնակցությունը կամ էլ Կարմիր Խաչինը ու նրանք կարողանան արտաքին աշխարհին ցույց տան, որ խնդիր չկա և այսպես կոչված «ինտեգրացիան» գործի մեջ է»,- ասել է Արցախի ՄԻՊ-ը ու հավելել, որ ադրբեջանական կողմը տարածելով այդ տեսանյութերը նպատակ է հետապնդում միջազգային հանրությանը ցույց տալ, որ անցակետն աշխատում է բնականոն հունով և միջանցքով մարդկանց ազատ տեղաշարժն ապահովված է:
«Ընդ որում՝ նկարահանումն իրականացվում է առանց մարդկանց թույլտվության, խախտելով մարդկանց իրավունքը»,- նշել է Գեղամ Ստեփանյանը:
Հարակից հրապարակումներ`
- Ալիևը չի պատկերացնում, որ Արցախում փաշինյան նիկոլներն ու արսենյան գուրգենները չեն․ Մետաքսե Հակոբյան
- Այն մեզ համար իրականում առ ոչինչ է. Մետաքսե Հակոբյանը՝ բրյուսելյան հանդիպման արդյունքներով արված հայտարարության մասին
- Մետաքսե Հակոբյան. Իսկ Արցախում որոշ ուժերի ներքաղաքական կյանքը «եռում» է
- Մետաքսե Հակոբյան․ Քո մասին անցյալով խոսել չգիտեմ․․․
- Մնում է ենթադրել՝ ՀՀ վարչապետը նկատի ունի ԱՀ նախագահին․ Մետաքսե Հակոբյան
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան