Ռոտենբերգն ու Արզաքանցյանը նշել են իրենց ծանոթության տարեդարձը
Նատալյա Ռոտենբերգը, որ հայտարարել է Երևանի քաղաքապետի ընտրություններում առաջադրվելու մտադրության մասին, և ԱԺ նախկին պատգամավոր Տիգրան Արզաքանցյանը նշել են են իրենց ծանոթության հինգերորդ տարեդարձը։
Ն. Ռոտենբերգը մի քանի լուսանկարներ է հրապարակել ֆեյսբուքյան իր էջում ու պատմել.
«Հունիսի 9-ին մենք նշում ենք այն ճակատագրական օրը, երբ ծանոթացանք և առաջին անգամ հանդիպեցինք։ Այսօր 5-րդ տարին է, ինչ Աստված միացրեց մեզ, և մեր աչքերը հանդիպեցին։
Այս ընթացքում շատ բան է տեղի ունեցել. եղել են վերելքներ և վայրէջքներ, ուրախության պահեր և դժվարությունների ժամանակահատվածներ, բայց մենք միասին հաղթահարեցինք այդ ամենը և էլ ավելի ուժեղացանք:
Սեր և բարություն բոլորին»։
Տարեդարձը նրանք նշել են ռեստորանում, որտեղից տեսանյութ են հրապարակել։
«Այս հինգ տարիներն անցել են շատ լավ, սիրով ու բուռն»,-ասել է Արզաքանցյանը։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան