Թշնամու նկրտումները մեր սրբազան հայրենիքի հանդեպ հիմքից սկսած կեղծ են. Ոսկանյան
Իրանագետ Վարդան Ոսկանյանը գրում է.
«Այն դեպքում, երբ Բաքվի բարբարոսական վարչախմբի պարագլուխը բարբաջում է պատմությանն ու արդի իրականությանն անհայտ ինչ-որ «Արևմտյան Ադրբեջանի» մասին՝ նկատի ունենալով Հայաստանի Հանրապետության տարածքը, իսկ սրա քարոզչամեքենան՝ թմբկահարում հայերիս իբրե թե «եկվոր» լինելու վերաբերյալ, այն լեզուն, որով հնչեցվում են այդ զառանցանքներն, ապացուցում է բոլորովին հակառակը։
Ադրբեջաներենի բարբառների մի զգալի բույլում հատկապես տան կառուցման համար խիստ անհրաժեշտ «հիմք» հասկացության համար բառը փոխառություն է հայերենից՝ him «հիմք», հմմտ.՝ հայերենի տարբեր բարբառներում, այդ թվում՝ Երևանում «հիմ» ձևը։
Ընդ որում, այն տարածված է ոչ միայն բռնազավթված հայկական տարածքներում խոսվող ադրբեջանական բարբառներում ու խոսվածքներում՝ Հին Ջուղա, Որտվատ (Օրդուբադ), Շարուր, Նախիջևան, Քարվաճառ, Գետաբակ, այլ նաև Դմանիսում և Քվեմո Քարթլիում, ինչպես նաև Լեռնային Շիրվանի կենտրոն Շամախիում։
Ուստի թշնամու նկրտումները մեր սրբազան հայրենիքի հանդեպ հիմքից սկսած կեղծ են, և այդ մասին փաստում է հենց ինքը՝ «հիմք» բառը»։
Հարակից հրապարակումներ`
- Քանի դեռ մեր եղբայրները գերության մեջ են, ոչ մի հայ չպետք է սեղմի Բաքվի բռնապետական վարչախմբի որևէ ներկայացուցչի պիղծ ձեռք.Վարդան Ոսկանյան
- Վարդան Ոսկանյան. Իրանը պատրաստակամ է օժանդակելու նաև Արցախին և արցախյան հիմնախնդրի հայանպաստ լուծմանը
- Տեղի կունենա «Հայաստան-Իրան հազարամյակների բարեկամությունը և տարածաշրջանային զարգացումները» խորագրով քննարկում. Վարդան Ոսկանյան
- Ադրբեջանի հետ ոչ միայն հնարավոր չէ խաղաղ գոյակցություն, այլ որևէ զիջում, քանզի դա դուռ կբացի նոր ցեղասպանության. Ոսկանյան
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան