Արտաքին լեգիտիմությունը ոչինչ է, եթե իշխանությունը երկրի ներսում չունի ինքը լեգիտիմություն. Աբրահամ Գասպարյան
«Իրավական մեխանիզմը գործի, չգործի, մենք պայքարը չենք դադարեցնելու։ Չենք հուսահատվում, չենք վհատվում, մեր պայքարը տանելու ենք մինչև վերջ»,- ԿԸՀ դիմաց լրագրողների հետ զրույցում ասաց «Ջենեսիս Արմենիա» ուղեղային կենտրոն-հիմնադրամի ղեկավար Աբրահամ Գասպարյանը։
Հիշեցնենք, որ այսօր «ՀայաՔվե» նախաձեռնող խումբը փաստաթղթերի փաթեթ է հանձնել ԿԸՀ։
«Ասել, որ գործող իշխանությունը ջանք է գործադրելու կամ ջանասիրաբար է մոտենալու այս նախաձեռնությանը, կլինի մանկամտություն, բայց մենք էլ մանուկներ չենք, շատ լավ հասկանում ենք այս փաստաթղթերի տրցակում ինչ հիմնավորումներ ենք դրել, բերել ԿԸՀ, առաջնորդվում ենք բացառապես իրավական կարգերով»,- ասաց Գասպարյանը։
Նա կրկնեց, որ իրենք հավատում են այս պայքարին, և որքան էլ երկար տևի, շարունակելու են մինչև վերջ ու հավատում են Արցախի հայկականությանը, այս պայքարի հաջող ավարտին։
Ա. Գասպարյանն ասաց, որ արտաքին ուժերը սովորաբար կոնսենսուսը կայացնում են՝ հաշվի առնելով երկրի ներսում տեղի ունեցող կոնսենսուսը. «Հիմա այդ կոնսենսուսը չկա։ Միջազգային այն դրությունը, որը ստեղծվել է կոնկրետ Ղարաբաղի պատկանելիության հարցի վերաբերյալ, կոնկրետ տարածաշրջանում կոմունիկացիոն հաղորդակցությունների բացման ուղղությամբ, այդ բոլորն, իհարկե, պետք է հաշի առնել, ի գիտություն ընդունել, բայց ուզում եմ բոլորին հիշեցնել, որ արտաքին լեգիտիմությունը ոչինչ է, եթե իշխանությունը երկրի ներսում չունի ինքը լեգիտիմություն։
Մեր ժողովուրդը ոտքի կանգնելու է և ոչ լեգիտիմ այս իշխանությանը հեռացնելով՝ ազգային օրակարգն է բերելու արտաքին քաղաքական օրակարգը»,- ասաց Աբրահամ Գասպարյանը։
Մանրամասն՝ տեսանյութում։
Հարակից հրապարակումներ`
- ԿԸՀ-ն ստացել է «ՀայաՔվե»-ի դիմում
- Արդեն բեկումը սկսվեց. Հրանտ Թոխատյան
- «Հայաքվեն» դիմում հանձեց ԿԸՀ. «Մենք ուզում ենք ապացուցել՝ ՀՀ-ում բնակչությունը չի աջակցում տարվող քաղաքականությունը»
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին