Արցախի ժողովուրդը ամուր ու վճռական է սեփական հայրենիքում ազատորեն ու արժանապատվորեն ապրելու պայքարում․ Արտակ Բեգլարյան
Արցախի պետնախարարի խորհրդական Արտակ Բեգլարյանը գրում է․
«Արցախը 183 օր է՝ շրջափակված է։
Արցախը շրջափակման պայմաններում է արդեն 6 ամիս շարունակ՝ արցախցիների կյանքի վրա իր համակողմանի և ահագնացող հետևանքներով:
Ողջ հայությունը պետք է գիտակցի Արցախի բացառիկ նշանակությունը հայ ժողովրդի ու հայոց պետականության համար՝ առավելագույն ջանք ներդնելով շրջափակման վերացման ու Արցախի պաշտպանության համար:
Իսկ ահա Արցախի ժողովուրդը ամուր ու վճռական է սեփական հայրենիքում ազատորեն ու արժանապատվորեն ապրելու պայքարում»։
Հարակից հրապարակումներ`
- Արցախի ՄԻՊ. Որևէ սահմանափակում չի կարող զրկել ժողովրդին իր հերոսից
- Արցախն Ադրբեջանի կողմից արդեն վեց ամիս շրջափակված է. ՄԻՊ թարմացված զեկույց
Լրահոս
Տեսանյութեր
Ինչու հայ ուժեղագույն մարզիկները չեն մասնակցում զինվորականների ըմբշամարտի աշխարհի 37-րդ առաջնությանը