«Պուտինը սպասում է». Բորելը նշել է Ուկրաինայի հարցով երկխոսության մեկնարկի հնարավոր ժամկետները
Ուկրաինական հակամարտության կարգավորման շուրջ բանակցությունները կարող են սկսվել 2024 թվականին ԱՄՆ նախագահական ընտրություններից հետո: «ՌԻԱ նովոստի»-ն գրում է, որ նման կարծիք է հայտնել ԵՄ դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը։
«ԵՄ դիվանագիտության բարձր ներկայացուցիչը պնդում է, որ Պուտինը կարող է սպասել ԱՄՆ ընտրությունների կայացմանը: Եվ նա վստահեցնում է, որ հակամարտությունը շատ այլ կերպ կզարգանա, եթե ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը լիներ Սպիտակ տանը, ոչ թե Ջո Բայդենը»,-ասվում իսպանական Onda Cero ռադիոկայանի նյութի մեջ։
Ըստ Բորելի՝ Պուտինին այցելած աշխարհի բոլոր առաջնորդները վերադարձել են նույն պատասխանով՝ «նա ունի ռազմական առաջադրանքներ, և քանի դեռ չի կատարել դրանք, չի դադարեցնի հակամարտությունը»։
Եվրահանձնակատարը հույս է հայտնել, որ Չինաստանը կազդի Պուտինի վրա՝ հակամարտությունը դադարեցնելու համար։
Հարակից հրապարակումներ`
- Զելենսկին հայտարարել է Ուկրաինայի ԶՈւ-ի հակահարձակման մասին
- Մոսկվան հայտարարում է, որ ՆԱՏՕ-ի ուժերի տեղակայումն Ուկրաինայում կհանգեցնի Ռուսաստանի հետ պատերազմի
- Ուկրաինայի պարտությունը աղետ կլինի ԵՄ-ի համար. Իտալիայի նախկին վարչապետ
- ՄԱԿ-ի դատարանը մինչև հունվար կքննարկի Դոնբասի և Ղրիմի մասով Ուկրաինայի հայցն ընդդեմ Ռուսաստանի
- Զելենսկին հայտնել է հակահարձակմանը Ուկրաինայի պատրաստ լինելու մասին
- Բորել. Առանց Արևմուտքի աջակցության Ուկրաինայում հակամարտությունը կավարտվի մի քանի շաբաթից
- Պեսկով. Կրեմլն ի գիտություն է ընդունում Հայաստանի դիրքորոշումն ուկրաինական հակամարտության հարցում
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները