Համակարգային կոռուպցիան հիմա է, որովհետև ոչինչ չանելու դիմաց փրչա-քռչա և անգրագետ խումբը ստանում է միլիոններ. Գևորգ Պետրոսյան
«Ես մասնագիտությամբ իրավաբան եմ, բայց այսօր կենդանաբանությամբ եմ զբաղվելու»,-այդ հայտարարությամբ «Հայելի» մամուլի ակումբում իր խոսքը սկսեց ԱԺ նախկին պատգամավոր Գևորգ Պետրոսյանը:
Բանախոսն անդրադարձավ Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությանը, թե ՀՀ-ն կադաստրի վկայական չունի:
«Փաստացի երկրի ղեկավարը հայտնում է, թե պետությունը կադաստրի վկայական չունի»,-ընդգծեց Պետրոսյանը և հայտնեց, որ Նիկոլ Փաշինյանն անգրագետ և և չգիտի, որ կադաստրի վկայական ունենում են իրավաբանական և ֆիզիկական անձինք:
Եզրակացնելով, որ նման հայտարարություններն անգործության հետևանք է, այն որակեց համակարգային կոռուպցիա:
«Սա է համակարգային կոռուպցիան, որ ոչինչ չանելու դիմաց փող են ստանում, ոչ թե 20 հազար դրամի համար գնան ինչ-որ սոցիալական ծառայության աշխատակցի կալանավորեն:
Համակարգային աննախադեպ կոռուպցիան հիմա է, որովհետև ոչինչ չանելու դիմաց փրչա-քռչա և անգրագետ խումբը ստանում է միլիոնների աշխատավարձ՝ հասարակ մարդկանց հաշվին»,-ասաց Գևորգ Պետրոսյանը և հիշեց, որ նման իրավիճակում երկրի վարչապետի գործն այն է, որ հայտարարի «եթե կովը ցրտադիմացկուն չէ, ուրեմն կով չէ»:
Բանախոսը հիշեց նաև Նիկոլ Փաշինյանի մեկ այլ արտահայտություն. «ՀՀ քաղաքացին պիտի և պարտավոր է լինել հպարտ և ուրեմն կեցցե ՀՀ-ն»:
«Սա նույնն է, թե գեշ աղջկան ասես՝ դու պետք է սիրուն լինես: Դու քաղաքացուն թողե՞լ ես, որ հպարտ լինի»,-ասաց Պետրոսյանը և բացատրեց, որ հպարտ կարող է լինել ապահովվածության զգացում ունեցողը, իսկ ՀՀ-ում նման մարդ չկա:
Հարակից հրապարակումներ`
- Փաշինյանի պատկերացմամբ՝ ՄԱԿ-ում կա մի կադաստր և այնտեղ ուղղակիորեն գրված է, որ ՀՀ տարածքը 29800ք/կմ է.Վարդան Պողոսյան
- Շատ եմ ուզում մեր ապագա սերունդներին թողնել ՀՀ կադաստրի լրացված և ամբողջական վկայական. Փաշինյան
- Ումի՞ց ես կադաստրի վկայական ուզում, Ալիևի՞ց.Աղվան Վարդանյանը՝ Փաշինյանին
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան