Քաղաքական 15:45 12/06/2023 Հայաստան

ԱԺ հանձնաժողովը հաստատեց համաձայնագիրը, չնայած նրա՝ ՀՀ օրենքներին հակասելուն

«Ընկերությունը միջազգային ֆինանսական կազմակերպություն է, որը ստեղծվում է ԵԱՏՄ փոխադարձ և արտաքին առևտրի խթանման, համատեղ կոոպերացիոն նախագծերի և ներդրումների իրագործման նպատակով՝ լրացնելով ընկերության անդամ պետությունների արտահանման-վարկային գործակալությունների գործառույթները վերազգային մակարդակում»,- Տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նիստում հայտնեց էկոնոմիկայի նախարարի տեղակալ Նարեկ Տերյանը:

Նա զեկուցեց «Եվրասիական վերաապահովագրական ընկերության հիմնադրման մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը ԱԺ առաջիկա նիստի օարկարգ ներառելու նախագիծը:

Փախնախարարը հայտնեց, որ համաձայնագիրը ստորագրվել է 2022թ. հոկտեմբերի 20-ին Երևանում:


«Ընկերության հիմնադրման նպատակն է աջակցել Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների միջև փոխադարձ առևտրի, ներդրումների ծավալների մեծացմանը, տնտեսական ինտեգրման զարգացմանը, ներդրումային գրավչության բարձրացմանը և երրորդ երկրների հետ Միության առևտրատնտեսական կապերի ընդլայնմանը՝ ԵԱՏՄ և երրորդ երկրներում ձեռնարկատիրական և (կամ) քաղաքական ռիսկերից արտահանման վարկերի, արտահանմանն ուղղված ֆինանսավորման և ներդրումների վերաապահովագրման ոլորտում գործունեության իրականացման միջոցով»,-հայտնեց Տերյանը և հավելեց. «Ընկերությունն իրականացնում է միջազգային ֆինանսատնտեսական համագործակցության, այդ թվում՝ մասնակից պետությունների արտահանման վարկային գործակալությունների, միջազգային ֆինանսական և բանկային կազմակերպությունների ու միությունների համագործակցության ամրապնդմանն ուղղված գործունեություն՝ նոր մասնակիցների համար դրան միանալու բաց սկզբունքի համաձայն: Ընկերության մասնակիցներ կարող են լինել պետությունները և միջազգային ֆինանսական կազմակերպությունները՝ Ընկերության կանոնադրությամբ սահմանված կարգով»:

Ըստ փոխնախարարի՝ ընկերությունը միջազգային իրավունքի սուբյեկտ հանդիսացող միջազգային կազմակերպություն է, որն ունի միջազգային իրավունակություն և իր իրավասության շրջանակներում միջազգային համաձայնագրեր կնքելու իրավունք նրա վրա չեն տարածվում անդամ պետությունների օրենսդրության դրույթները, որոնք սահմանում են կազմակերպությունների գործունեության ստեղծման, լիցենզավորման, կարգավորման և վերահսկողության, ինչպես նաև դրանց գործունեության դադարեցման կարգը:

Նարեկ տերյանը հայտնեց, որ ստեղծվող ընկերությունը համագործակցում է մասնակից պետությունների և երրորդ երկրների արտահանման վարկային գործակալությունների, ապահովագրողների և վերաապահովագրողների հետ՝ արտահանման վարկերի, արտահանմանն ուղղված ֆինանսավորման և ներդրումների վերաապահովագրության ու ապահովման գործառույթների իրականացման նպատակով, մասնակից պետություններում ռիսկերի վերաապահովագրման դեպքում աջակցում է ռիսկերի գնահատման իրականացման, ռիսկերի նվազեցման և վնասների կարգավորման գործընթացին,համագործակցում է մասնավոր, պետական և միջազգային կազմակերպությունների, զարգացման բանկերի, ֆինանսական և այլ կազմակերպությունների հետ՝ Ընկերության գործունեությունն ապահովելու նպատակով;


«Ընկերության կանոնադրության մեջ առկա են Ընկերության համահիմնադիր հանդիսացող Հայաստանի Հանրապետության համար ֆինանսական պարտավորություններ նախատեսող դրույթներ: Ընկերության կանոնադրությանը կից ներկայացված հավելվածի համաձայն Եվրասիական վերաապահովագրական ընկերության կանոնադրական կապիտալում Հայաստանի Հանրապետության մասնակցության մասնաբաժնի ծավալը սահմանվել է Ընկերության կանոնադրական կապիտալի 3%-ի չափով՝ 450 մլն ՌԴ ռուբլի»,-հայտնեց էկոնամիկայի փոխնախարարը և տեղեկացրեց, որ համաձայնագրի նախագծի ընդունումը կարող է հանգեցնել ՀՀ պետական բյուջեի եկամուտների նվազեցման՝ հաշվի առնելով Համաձայնագրով հաստատվող հավելվածի 31-րդ հոդվածը:

Արդարադատության նախարարության միջազգային իրավականհամագործակցության վարչության պետ Անահիտ Աբրահամյանը հայտնեց, որ համաձայնագիրը, թեև պարունակում է Հայաստանի օրենքին հակասող նորմեր, սակայն չի պարունակում օրենքի փոփոխություն կամ նոր օրենքի ընդունում նախատեսող նորմեր:

Նա ընթերցեց Արդարադատության նախարարության եզրակացությունը, որում ասվում է. «Համաձայնագրի VI Բաժնի 30-րդ, 31-րդ հոդվածներին համապատասխան Ընկերության և Ընկերության անդամների համար սահմանված են մի շարք արտոնություններ, անձեռնմխելիություններ, որոնք ՀՀ օրենսդրության տեսանկյունից խնդրահարույց են, մասնավորապես.

1.Համաձայնագրի 30-րդ հոդվածի 2-րդ և 8-րդ մասերի այն դրույթները, որոնց համաձայն՝ Ընկերությունն ունի անձեռնմխելիություն դատական հետապնդման ցանկացած ձևի նկատմամբ, ինչպես նաև Ընկերության կառավարիչների խորհրդի նախագահը և կառավարիչների խորհրդի անդամները, տնօրենների խորհրդի նախագահը և տնօրենների խորհրդի անդամները, վարչության նախագահը, վարչության նախագահի տեղակալները (եթե այդպիսիք առկա են), վարչության անդամները և աշխատակիցները ցանկացած ձևի անձեռնմխելիություններ ունեն ծառայողական պարտականությունները կատարելիս իրենց կողմից կատարված գործողությունների առնչությամբ դատական և վարչական հետապնդման նկատմամբ, խնդրահարույց են, քանի որ, ըստ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք), 432-րդ և 433-րդ հոդվածների, քրեադատավարական անձեռնմխելիությունից օգտվում են միայն դիվանագիտական անձեռնմխելիություն ունեցող անձինք, այնինչ՝ Ընկերությունն ու իր աշխատակիցները չեն հանդիսանում դիվանագիտական ծառայողներ կամ դրանց հավասարեցված անձինք: Բացի այդ՝ Վարչական իրավախախտումների մասին օրենսգիրքը նախատեսում է մի շարք իրավախախտումներ, որոնց համար կարող են պատասխանատվության ենթարկվել իրավաբանական անձինք:

Միաժամանակ օրենսգրքում առկա չեն դրույթներ, որոնք կսահմանեին միջազգային կազմակերպություններին անձեռնմխելիություն վարչական պատասխանատվությունից:

2. Նույն հոդվածի 5-րդ, 6-րդ և 7-րդ մասերով նախատեսվում է՝ Ընկերությանն ընձեռնված են գույքի և ակտիվների, արխիվների, փաստաթղթերի, հաղորդակցության հետ կապված բոլոր տեսակի իրավական գործընթացներից լայնածավալ արտոնություններ և անձեռնմխելիություն: Համաձայնագրի վերը թվարկված դրույթները հակասում են Օրենսգրքի 436-րդ հոդվածի 1-ին և 4-րդ մասերի դրույթներին, որոնց համաձայն՝ Օրենսգրքի 432-րդ հոդվածի հիմքով դիվանագիտական անձեռնմխելիությունից օգտվողների համար է միայն սահմանված նրանց պատկանող շինությունների և փաստաթղթերի համար անձռմխելիություն, այսինքն՝ այս պարագայում ևս Ընկերությունը չի կարող օգտվել դրանից:

3. Համաձայնագրի 31-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերի համաձայն՝ Ընկերությունը, դրա եկամուտները, գույքը և այլ ակտիվներ, ինչպես նաև այն գործառնություններն ու գործարքները, որոնք ընկերության կողմից համաձայնագրին և սույն կանոնադրությանը համապատասխան իրականացվում են մասնակից պետությունների տարածքներում, ազատվում են հարկերից, գանձումներից, տուրքերից և այլ վճարներից, Ընկերության վարչության նախագահի, վարչության նախագահի տեղակալների (եթե այդպիսիք առկա են), վարչության անդամների և աշխատակիցների աշխատավարձն ու վարձատրությունն ազատվում են հարկումից, ինչը հակասում է ՀՀ հարկային օրենսգրքի 19-րդ հոդվածի 3-րդ մասին, որի համաձայն՝ հարկային արտոնությունները սահմանվում են բացառապես Օրենսգրքով կամ Հայաստանի Հանրապետության օրենքներով: Միաժամանակ օրենսգրքով նախատեսված են որոշ հարկատեսակների նկատմամբ որոշակի պայմանների առկայության պարագայում միջազգային պայմանագրերով հարկային արտոնություններ սահմանելու հնարավորություն, այսինքն՝ այս պարագայում նույնպես Համաձայնագրի տվյալ դրույթի հիմքով նախատեսված է հարկային արտոնությունների բավականին լայն շրջանակ:

Նույն օրենսգրքի 140-րդ և 141-րդ հոդվածների համաձայն՝ Եկամտային հարկ վճարողներ են համարվում ռեզիդենտ և ոչ ռեզիդենտ ֆիզիկական անձինք: Եկամտային հարկով հարկման օբյեկտ է համարվում ռեզիդենտ ֆիզիկական անձանց համար՝ Հայաստանի Հանրապետության աղբյուրներից և (կամ) Հայաստանի Հանրապետությունից դուրս գտնվող աղբյուրներից ստացվող համախառն եկամուտը:

Համաձայնագրի վերոնշյալ դրույթը հակասում է նաև «Պետական տուրքերի և վճարների մասին» օրենքի 3-րդ հոդվածին, որի համաձայն՝ Հայաստանի Հանրապետությունում պետական տուրք վճարողներ են համարվում սույն օրենքի 7-րդ հոդվածով նախատեսված ծառայություններից կամ գործողություններից օգտվող ֆիզիկական և իրավաբանական անձինք:

Բացի այդ՝ «Տեղական տուրքերի և վճարների մասին» օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն՝ տեղական տուրք և (կամ) վճար վճարողները պարտավոր են սահմանված ժամկետում և կարգով լրիվ վճարել սույն օրենքով սահմանված տեղական տուրքերը և կամ վճարները: Վերը նշված օրենքը չի պարունակում դրույթներ միջազգային կազմակերպությունների տեղական տուրքերից և վճարներից ազատելու վերաբերյալ:

Միաժամանակ գտնում ենք, որ Համաձայնագիրը ենթակա է վավերացման ՀՀ Սահմանադրության 116-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ և «Միջազգային պայմանագրերի մասին» օրենքի 10-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետերի դրույթներով, իսկ Հայաստանի Հանրապետության համար ֆի՟նան՟սական կամ գույքային պարտավորություններ նախատեսելու դեպքում Համաձայնագիրը նույնպես ենթակա կլինի վավերացման»:
 



Աղբյուր` Panorama.am
Share |

Լրահոս

23:16
Պուտինը Կրեմլում բանակցություններ է վարել Ֆիկոյի հետ
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Կրեմլում բանակցություններ է վարում Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիկոյի հետ։ Այս մասին Telegram ալիքում հայտնել է...
Աղբյուր` Panorama.am
23:02
Խոմեյնին կանխատեսել է Սիրիայում երիտասարդներից կազմված ուժեղ և արժանի դիմադրության խմբի ի հայտ գալը
Մարգարեի դստեր՝ Ֆաթիմա Զահրայի, ինչպես նաև Իմամ Խոմեյնիի ծննդյան տարեդարձին, մի խումբ մարդիկ, անցյալ տարիների ավանդույթի համաձայն, հանդիպել են...
Աղբյուր` Panorama.am
21:15
Սիրիայում կատարվածի մասով Իրանը դեռ իր վերջնական խոսքը չի ասել թե‘ Թուրքիային և թե‘ Ռուսաստանին. Արա Պողոսյան
Քաղաքագետ Արա Պողոսյանը գրում է. «Իմ կարծիքով Սիրիայում կատարվածի մասով Իրանը դեռ իր վերջնական խոսքը չի ասել թե‘ Թուրքիային և...
Աղբյուր` Panorama.am
21:08
Ընդամենը 10 օրից մեզ թալանից փրկողների շնորհիվ կունենանք երկու անգամ ավելի շրջհարկ, տասնյակ անգամ ավելի գույքահարկ. Սամսոն Գրիգորյան
«Կասեցում» քաղաքացիական շարժման համակարգող, գործարար Սամսոն Գրիգորյանը իր Facebook-յան էջում գրել է. «Դե ինչ տիկնայք և...
Աղբյուր` Panorama.am
20:55
Եմենի հութիներն հայտնում են, թե խոցել են ԱՄՆ ռազմածովային նավատորմի կործանիչը, ԱՄՆ-ը այլ վարկած է ամտուցում
Եմենի Անսար Ալլահ շարժման մարտիկները (Հութիներ) Կարմիր ծովում ավիակիր «Հարրի Թրուման»-ի վրա հարձակման ժամանակ խոցել են ԱՄՆ...
Աղբյուր` Panorama.am
19:48
Հայաստանը հայտնվել է ազգային աննախադեպ մարտահրավերների և անորոշության շրջանում. Վարդան Օսկանյան
ՀՀ ԱԳ նախկին նախարար Վարդան Օսկանյանը ֆեյսբուքի իր էջում գրում է. «2024-ի ավարտին ակնհայտ է, որ Հայաստանը հայտնվել է ազգային աննախադեպ...
Աղբյուր` Panorama.am
19:38
Հայաստանի դպրոցականների շրջանում առկա է Դանինգ-Կրյուգերի էֆեկտ. որքան քիչ գիտես, այնքան ավելի վստահ ես. Սերոբ խաչատրյան
ԵՊՀ դասախոս, կրթության փորձագետ Սերոբ Խաչատրյանը գրում է. «Մի քանի օր առաջ հրապարակվել էին Մաթեմատիկայի և Բնագիտության TIMSS-2023...
Աղբյուր` Panorama.am
18:45
Ու ոչ մեկի մոտ կոգնիտիվ դիսոնանս կարծես թե չի առաջանում. Կարեն Վրթանեսյան
Ռազմական հարցերով փարձագետ Կարեն Վրթանեսյանը գրում է. «ՆԳՆ ոստիկանները նռնակներ են նետում խաղաղ հավաքը լուսաբանող լրագրողների վրա։...
Աղբյուր` Panorama.am
18:38
Խամենեին Իսրայելին սպառնում է ոչնչացմամբ
Իրանի գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին հերթական անգամ հայտարարել է, որ Իսրայելը կոչնչացվի։ Նրա խոսքով, դա տեղի կունենա իրանական...
Աղբյուր` Panorama.am
17:08
45 տարի առաջ այս օրը Հայոց ցեղասպանության արդարության մարտիկները Փարիզում «ճամփու դրեցին» Թուրքիայի դեսպանատան կցորդին. Էդգար Էլբակյան
Քաղաքագետ Էդգար Էլբակյանը ֆոյսբուքի իր էջում գրում է․ «45 տարի առաջ այս օրը՝ 1979 թ․ դեկտեմբերի 22-ին, Հայոց ցեղասպանության...
Աղբյուր` Panorama.am
17:00
Վրաստանի վարչապետը Զուրաբիշվիլուն սպառնացել է քրեական պատասխանատվությամբ
Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն հայտարարել է, որ նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին քրեական պատասխանատվության կենթարկվի երկու գործով, եթե նա...
Աղբյուր` Panorama.am
15:46
Սննդային թունավորումով Սպիտակի ԲԿ է ընդունվել 5 քաղաքացի
Սպիտակի ԲԿ-ից հայտնում են, որ սննդային թունավորումով Սպիտակի ԲԿ է ընդունվել 5 տուժած «Երեկ` դեկտեմբերի 21-ին, սննդային թունավորումով...
Աղբյուր` Panorama.am
15:21
Նախարարի շնորհավորական ուղերձը էներգետիկի մասնագիտական օրվա կապակցությամբ
ՀՀ ՏԿԵ նախարարությունից տարածել են նախարար Դավիթ Խուդաթյանի շնորհավորական ուղերձը էներգետիկի մասնագիտական օրվա կապակցությամբ։ ...
Աղբյուր` Panorama.am
14:57
Իրանի և Ադրբեջանի սահմանամերձ Աստարա քաղաքում բեռնատարի ռուս վարորդին սպшնված են գտել
Իրանի հյուսիսում գտնվող Գիլան նահանգում բեռնատարի սպանված ռուս վարորդի դի է հայտնաբերվել; Դեպքի մասին «ՌԻԱ նովոստի»-ին հայտնել են...
Աղբյուր` Panorama.am
14:11
Նստել, նայում եմ նկարիդ... ծնունդդ շնորհավոր ասե°մ, թե լռեմ մրմուռով. Կարին Տոնոյան
Կարին Տոնոյանը ֆեյսբուքի իր էջում գրել է. «Շուտով կլուսանա, Մեն.... չմոռանաս, առավատյան 7:20 պիտի ծնվես, լույսս, չմոռանաս.... 4...
Աղբյուր` Panorama.am
13:53
Առաջիկա շաբաթվա եղանակի տեսությունը
ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից հայտնում են. Երևան քաղաքում` Դեկտեմբերի 22-ի երեկոյան, 24-ի...
Աղբյուր` Panorama.am
12:49
Պուտինը հնարավոր է համարել ՌԴ-ի և ԱՄՆ-ի միջև հարաբերությունների բարելավումը
Վլադիմիր Պուտինը հնարավոր է համարել Ռուսաստանի և Միացյալ Նահանգների միջև հարաբերությունների բարելավման հնարավորությունը։ Այդ մասին նա հայտարարել...
Աղբյուր` Panorama.am
12:11
Թուրքիայում ուղղաթիռը մխրճվել է հիվանդանոցի շենքի մեջ
Թուրքիայի Մուղլա քաղաքում ուղղաթիռը վթարի է ենթարկվել հիվանդանոցի շենքին բախվելուց հետո։ Դեպքի մասին կիրակի օրը հայտնել է Habertürk...
Աղբյուր` Panorama.am
12:02
Շենքերից մեկի բնակարանում հայտնաբերվել է տղամարդու մшրմին
Դեկտեմբերի 22-ին, ժամը 09:30-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Կոտայքի...
Աղբյուր` Panorama.am
11:02
Հաճելի անակնկալ՝ հայկական հյութեր և կոմպոտներ Իսրայելի հարավում գտնվող Բեեր Շևայի քաղաքի խանութում. Ալեքսանդր Լապշին
Ռուս-իսրայելցի բլոգեր Ալեքսանդր Լապշինը ֆեյսբուքի իր էջում գրում է. «Հաճելի անակնկալ՝ հայկական հյութեր և կոմպոտներ Իսրայելի հարավում...
Աղբյուր` Panorama.am
10:40
Այսօրվա և առաջիկա երեք օրերի եղանակի տեսությունը
Երևանում դեկտեմբերի 22-ի գիշերը, 23-ին, 25-26-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Դեկտեմբերի 22-ի երեկոյան, 24-ի գիշերը հնարավոր է թույլ...
Աղբյուր` Panorama.am
10:33
«Թիթեռի» որդին և ընկերը եկել են հաշվեհարդարի, ինչի հետևանքով վիրավոր կա
Դեկտեմբերի 16-ին ժամը 16։40-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչությունում և ՀՀ ՆԳՆ...
Աղբյուր` Panorama.am
09:48
Կամչատկայում անհետացած Ան-2 ինքնաթիռը հայտնաբերվել է
Կամչատկայում անհետացած Ան-2 ինքնաթիռը հայտնաբերվել է, ինքնաթիռում գտնվող մարդիկ ողջ են։ Այդ մասին հայտարարել է Կամչատկայի երկրամասի ԱԻ նախարար...
Աղբյուր` Panorama.am
09:23
Հայաստանի ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց կա
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կա փակ ավտոճանապարհ։ «Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր...
Աղբյուր` Panorama.am
23:07
Այս նախաբանի պատճառը Panorama.am-ի հարցմանը «Իմ քայլը» հիմնադրամից տրված ցինիկ պատասխանն է. «Հրապարակ»
Վախթանգ Սիրադեղյանը «Հրապարակ»-ում գրում է. «Ժամանակին շուրջ 10 տարի զբաղվել եմ լրագրությամբ, հետո անցել այլ աշխատանքի,...
Աղբյուր` Panorama.am
22:47
Նազենի Հովհաննիսյան. Մայրս երեք սիրած արտահայտությունն ուներ
Հաղորդավարուհի, դերասանուհի Նազենի Հովհաննիսյանը գրում է. «մի մոլորակ կա երկնքում. Մայրս է... Կիրակիները՝ խնկաբույր, մորս հոտն...
Աղբյուր` Panorama.am
22:36
Իմ միակ այիբը եղել է այն, որ Նիկոլի իշխանության օրոք Գեղարքունիքի մարզպետ եմ եղել. Իշխան Սաղաթելյան
ՀՅԴ ԳՄ անդամ, ԱԺ դաշնակցական Իշխան Սաղաթելյանը տարիներ առաջ հայտարարգրել է 8 մլն դրամարժողությամբ մատանի։ Tribune.am-ին այսօր տված...
Աղբյուր` Panorama.am
21:42
«Փյունիկի» հարձակվողն ամուսնացել է
«Փյունիկի» հարձակվող Սանի Բուհարին ու նրա ընտրյալ Նանան ամուսնացել են։ Այս մասին հայտնում են ակումբից՝ նորապսակներին աղթելով...
Աղբյուր` Panorama.am
21:15
Այսօր Ադրբեջանն օկուպացրած Շուշի է տեղափոխել 191 ադրբեջանցու
Ադրբեջանական զինված ուժերի կողմից օկուպացրած Արցախի Շուշի բերդաքաղաք է այսօր տեղափովել 191 ադրբեջանցի։  49 ընտանիքների անդամներին...
Աղբյուր` Panorama.am
20:41
Թիվ 77 երթուղին սպասարկող ավտոբուսը վրաերթի է ենթարկել ինքնագլորով ընթացող 2 անչափահաս տղաների
Այսօր արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 11:50-ի սահմաններում Մաշտոցի պողոտա-Իսահակյան փողոցի խաչմերուկում Երևանի բնակիչ 54-ամյա...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան
12:25 21/12/2024

Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}