Այս իշխանություններն Արցախն Ադրբեջանին բռնակցելու ծրագիրն անում են մի քանի քայլով. Լարիսա Ալավերդյան
«Այսպիսի գործընթացը մեծ նշանակություն ունի ոչ միայն այն պատճառով, որ առաջին անգամ է գործածվում, նաև այդ գործընթացը պահանջում է ժողովրդի համախմբումը»,- ԿԸՀ դիմաց լրագրողների հետ զրույցում ասաց «Ընդդեմ իրավական կամայականությունների» ՀԿ գործադիր տնօրեն, ՀՀ Մարդու իրավունքների նախկին պաշտպան Լարիսա Ալավերդյանը։
Հիշեցնենք, որ այսօր «ՀայաՔվե» նախաձեռնող խումբը փաստաթղթերի փաթեթ է հանձնել ԿԸՀ։ 2018 թվականին ընդունված «Հանրաքվեի մասին» օրենքը սահմանել է հստակ ընթացակարգ, ըստ որի քաղաքացիական նախաձեռնությամբ խումբն իրավունք ունի դիմել ԿԸՀ, ներկայացնել օրենքի նախագիծ, ստանալ համապատասխան թույլտվություն և համաքաղաքացիների 50 հազար ստորագրություն հավաքելու դեպքում օրենքի ուժով նախագիծ ներկայացել ԱԺ քննարկման։
Լ.Ալավերդյանը նշեց, որ ՔՊ-ականներից, Աժ-ում լինելով մեծամասնություն, որևէ ակնկալիք չունի, բայց այս գործընթացի ընթացքում երկու բան է կարևոր՝ ամեն մի մարդ պատասխանատվություն է վերցնում իր վրա այն գործընթացների համար, որոնք այսօր արվում են ի հակառակ ժողովրդի կամքի, երկրորդ՝ մերժելը նշանակում է, որ այս իշխանություններն այլևս չեն թաքցնում, թե ինչի համար են եկել։
«Ես 2018 թվականից պնդում էի, որ այս իշխանություններն իշխանության են եկել ոչ թե չունենալով ծրագիր, այլ շատ պարզ ծրագրով։ 2020 թվականի նոյեմբերի 10-ին ասել էի՝ միակ բանը, որ իրենց մոտ մինչ այսօր չի ստացվել, Արցախը միանգամից բռնակցելն է Ադրբեջանին։ Հիմա իրենք դա անում են մի քանի քայլով»,- ասաց Լ. Ալավերդյանը։
Նա նաև նշեց, որ ԿԸՀ կողմից մերժելու դեպքում բողոքարկման հնարավորություն ունեն ու այս դեպքում ոչ թե ժողովրդի համախմբումն են ակնկալում, այլ դատական իշխանության՝ երեսը պարզելու կամ ամբողջովին իրեն տապալելու առումով։
Հարակից հրապարակումներ`
- Նախկին դեսպան. Ինչքան արագ մարդիկ ստորագրեն այս նախաձեռնության տակ, այնքան արագ կկասեցնենք պարտվողական քաղաքականությունը
- Մենուա Սողոմոնյան. Սա մնացած բոլոր գործընթացներին փոխլրացնող մի նախաձեռնություն է
- Արամ Օրբելյան. Ես ԿԸՀ կողմից մերժելու հնարավորություն չեմ տեսնում
- Արտաքին լեգիտիմությունը ոչինչ է, եթե իշխանությունը երկրի ներսում չունի ինքը լեգիտիմություն. Աբրահամ Գասպարյան
- ԿԸՀ-ն ստացել է «ՀայաՔվե»-ի դիմում
- Արդեն բեկումը սկսվեց. Հրանտ Թոխատյան
- «Հայաքվեն» դիմում հանձեց ԿԸՀ. «Մենք ուզում ենք ապացուցել՝ ՀՀ-ում բնակչությունը չի աջակցում տարվող քաղաքականությունը»
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան