Մենուա Սողոմոնյան. Սա մնացած բոլոր գործընթացներին փոխլրացնող մի նախաձեռնություն է
«Ես չեմ ուզում սա համարել բացառիկ ու միակ, սա մնացած բոլոր գործընթացներին փոխլրացնող մի նախաձեռնություն է։ Մենք առաջնորդվում ենք և, և-ի սկզբունքով»,- ԿԸՀ դիմաց լրագրողների հետ զրույցում ասաց «ՀայաՔվե» նախաձեռնող խումբ Մենուա Սողոմոնյանը։
Հիշեցնենք, որ այսօր «ՀայաՔվե» նախաձեռնող խումբը փաստաթղթերի փաթեթ է հանձնել ԿԸՀ։ 2018 թվականին ընդունված «Հանրաքվեի մասին» օրենքը սահմանել է հստակ ընթացակարգ, ըստ որի քաղաքացիական նախաձեռնությամբ խումբն իրավունք ունի դիմել ԿԸՀ, ներկայացնել օրենքի նախագիծ, ստանալ համապատասխան թույլտվություն և համաքաղաքացիների 50 հազար ստորագրություն հավաքելու դեպքում օրենքի ուժով նախագիծ ներկայացել ԱԺ քննարկման։
Մ. Սողոմոնյանի խոսքով, իրենք այս նախաձեռնությամբ պարզապես կարողանում են նաև հստակ ցույց տալ, որ սա այնպիսի գործ է, որի վերջնարդյունքն իրավական պարտադիր ուժ ունեցող փաստաթուղթ է լինելու, օրենք է ընդունվելու։
«Սրա՝ առնվազն առաջնային մի հանգրվանը շատ տեսանելի է պատիժ սահմանելու ձևով։ Դրա համար լիահույս ենք, որ այս նախաձեռնությունը, այս գործընթացը լուրջ է, մարդկանց կողմից ընդունվում է բավական ոգևորությամբ»,- ասաց նա։
Հարակից հրապարակումներ`
- Արամ Օրբելյան. Ես ԿԸՀ կողմից մերժելու հնարավորություն չեմ տեսնում
- Արտաքին լեգիտիմությունը ոչինչ է, եթե իշխանությունը երկրի ներսում չունի ինքը լեգիտիմություն. Աբրահամ Գասպարյան
- ԿԸՀ-ն ստացել է «ՀայաՔվե»-ի դիմում
- «Հայաքվեն» դիմում հանձեց ԿԸՀ. «Մենք ուզում ենք ապացուցել՝ ՀՀ-ում բնակչությունը չի աջակցում տարվող քաղաքականությունը»