Նախկին դեսպան. Ինչքան արագ մարդիկ ստորագրեն այս նախաձեռնության տակ, այնքան արագ կկասեցնենք պարտվողական քաղաքականությունը
«Ակնկալիքները, սպասումները կարող են այնքանով արդարացվել, որքանով հանրությունը մասնակից կդառնա այս գործընթացին»,-այսօր ԿԸՀ դիմաց լրագրողների հետ զրույցում ասաց Նիդերլանդներում ՀՀ նախկին դեսպան Ձյունիկ Աղաջանյանը, որը «Հայաքվե» նախաձեռնության անդամ է։
Դիվանգետը շատ է կարևորում «Հայաքվե» գործընթացի վերաբերյալ իրազեկումը և մոբիլիզիացիայի հասնելը, քանի որը, ըստ նրա, հայ հասարակության 90 տոկոսից ավելին միանշանակ կերպով դեմ է Արցախն Ադրբեջանի կազմում տեսնելուն։ Նրա խոսքով, «Հայաքվե»-ի այս քայլը կարող է կանխարգելիչ գործոն դառնալ իշխանութունների կողմից ձեռնարկվող քայլերին։
Հիշեցնենք, որ այսօր նախաձեռնությունը դիմում ներկայացրեց ԿԸՀ, քանի որ «Հանրաքվեի մասին» օրենքի 13-րդ հոդվածը նախատեսում է, որ քաղաքացիական նախաձեռնության կարգով նախաձեռնող խումբը կարող է դիմում ներկայացնել ԿԸՀ և դրանով նախաձեռնել օրենսդրական նախագծի ներկայացում Ազգային ժողով։
«Որքան արագ մեր համաքաղաքացիները մասնակից դառնան ու իրենց ստորագրությունը դնեն այդ նախաձեռնության տակ, այնքան արագ մենք կկարողանանք կասեցնել պարտվողական ու հանձնվողական քաղաքականությունը, որին այսօր իշխանությունները ձեռնամուխ են եղել»,-ասաց Ձ. Աղաջանյանը։
Անդրադառնալով նախորդ տարվա դեկտեմբերի սկզբից շրջափակված Արցախն այդ վիճակից դուրս բերելու Հայաստանի իշխանությունների քայլերին՝ նախաձեռնության անդամն ասաց, Արցախի ապաշրջափակման իրավական լուծումներից մեկը կարող է լինել Արդարադատության միջազգային դատարանում, ՄԱԿ-ի անվտանգության խորհրդում հարցի բարձրացումը, համապատասխան բանաձևի ընդունումը, որը պետք է պարտադիր լինի անդամ պետությունների համար։
«Մնացած գործընթացներն ավելի քաղաքական բնույթ են կրում։ Այս առումով մեր հանրության հիմնական խնդիրը պետք է լինի աջակցել Արցախի հանրությանը հնարավոր բոլոր միջոցներով, որպեսզի նրանց կենսապայմանները շատ չվաթարանան, պահպանվի նրանց՝ այնտեղ ապրելու հնարավարությունը, և երկրորդը նրանց ձայնը լսելի դարձվի թե Հայաստանում, թե այլ երկրներում»,-ասաց Ձ. Աղաջանյանը։
Նրա համոզմամբ, այլ պետություններում ապրող հայերը պետք է ճնշում գործադրեն, որ այդ երկրները Ադրբեջանին ստիպեն ենթարկվել Արդարադատության միջազգային դատարանի որոշմանը, Նոյեմբերի 9-ի հայտարարության դրույթների համապատասխան անխափան երթուղի ապահովեն Հայաստանից արցախ ու հակառակ ուղղությամբ։
Ինչո՞վ է պայմանավորում Ձ. Աղաջանյանը իշխանության կողմից ոչ բավարար քայլերի ձեռնարկումը. «Պորֆեսիոնալիզմն այստեղ որևէ դերակատարում չունի, քանի որ արտքաին գործերի նախարարությունում կան պրոֆեսիոնալ կադրեր, ունենք նաև բավականին լավ պատրաստված միջազգային իրավունքի մասնագետներ, որոնք կարող էին այդ հարցում օգտակար լինել։ Այստեղ խնդիրը տրամադրվածության, քաղաքական կամքի ոչ միայն բացակայության, այլ դրան հակառակ գործողությունների իրականացման մեջ է»։
Հարակից հրապարակումներ`
- Արամ Օրբելյան. Ես ԿԸՀ կողմից մերժելու հնարավորություն չեմ տեսնում
- Արտաքին լեգիտիմությունը ոչինչ է, եթե իշխանությունը երկրի ներսում չունի ինքը լեգիտիմություն. Աբրահամ Գասպարյան
- ԿԸՀ-ն ստացել է «ՀայաՔվե»-ի դիմում
- «Հայաքվեն» դիմում հանձեց ԿԸՀ. «Մենք ուզում ենք ապացուցել՝ ՀՀ-ում բնակչությունը չի աջակցում տարվող քաղաքականությունը»
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին