Փոսեր, փոսեր, փոսեր... Ավինյան
Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ զեկուցվեց վարչական շրջանների փողոցների փոսանորոգումների աշխատանքի մասին։ Նշվեց, որ Էրեբունի- Նուբարաշեն չափաբաժնի և Շեգավիթ-Աջափնյակ չափաբաժնի կապալառու կազմակերպության հետ պայմանագրի խզման են գնացել, ծավալների վերահաշվարկ են անում, հրատապ կկազմակերպեն նոր մրցույթ։
Խորհրդակցությունն անցկացնող փոխքաղաքապետ Տիգրան Ավիանյանն ասաց, որ հրատապ նոր մրցույթ չէ, հրատապը մրցույթ չէ, հրատապը գնում է մեկ անձից։
«Ես ադեն որերորդ շաբաթն է խոսում եմ այս փոսերի մասին։ Չորրո՞րդ։ Նախորդ նիստից հետո հատուկ փակ քննարկում ենք արել վարչական շրջանների ղեկավարնեի հետ։ Դեռ այդ փոսերի մասին մեր քննարկումներն ակտուալ են։
Ինչքան ասենք փոսեր։ Փոսեր, փոսեր, փոսեր։ Ուզում եմ հասկանալ՝ մինչև ո՞ր ամիսն է ձգվելու»,- ասաց նա։
Վարչական շրջանների ղեկավարներին հիշեցրեց, որ երկրորդային փողոցների փոսալցման աշխատանքներն իրենց պատասխանատվությունն է. «Ի՞նչ չունեք։ Ֆինանս չունենք։ Ուզում եմ հասկանալ՝ ինչ չունեք, ո՞րն է խնդիրը։ Ո՞վ կարող է պատասխանի այս հացին»։
«Երեք շաբաթ է հայերեն լեզվով ասում եմ փոսերը... Աջափնյակի մետրո պետք է կառուցենք։ Մի ամիս է փոս չենք կարողանում լցնել քաղաքում։ Հետո էլ կասենք՝ այս մեկը սենց, այն մեկը գնաց նկարեց, եսիմ ինչ։ Ամենապրիմիտիվ մեր աշխատանքը չենք կարողանում նորմալ կատարել։
Սա վերջին շաբաթն է։ Հրատապով կլինի, մեկ անձից կլինի, ուզում եք անձամբ գնացեք, այդ ասֆալտը լցրեք։ Հաջորդ երկուշաբթի ևս մեկ դեպք արձանագրվեց, ինձանից չնեղանաք»,- ասաց Ավինյանը։
Լրահոս
Տեսանյութեր
ՈՒՂԻՂ. Մեկնարկեց ՍԴ նիստը, օրակարգում երկու միջազգային համաձայնագրի սահմանադրականության հարցերն են