Վաղը օտար լեզուների միասնական քննության օրն է
ԳԹԿ մամուլի քարտուղար Խաչանուշ Գրիգորյանը տեղեկացնում է․
«Վաղը օտար լեզուների միասնական քննության օրն է: Տևողությունը 2.5 ժամ է լինելու, ճիշտ պատասխաններն atc.am-ում՝ ժամը 15.00-ից, գնահատականները՝ 5-րդ օրը, բողոքարկումը՝ 6-րդ: Քննությունն ամենամեծն է, զբաղված է լինելու 37 քննական կենտրոն, 14-ը՝ Երևանում և 23-ը՝ մարզերում:
Ներկայացնում եմ Երևանի միասնական քննական կենտրոնները.
- Երևան՝ թիվ 11 հիմնական դպրոց,
թիվ 14 հիմնական դպրոց,
թիվ 29 ավագ դպրոց,
թիվ 57 հիմնական դպրոց,
թիվ 62 ավագ դպրոց,
թիվ 88 հիմնական դպրոց,
թիվ 118 ավագ դպրոց,
թիվ 135 հիմնական դպրոց,
թիվ 155 հիմնական դպրոց,
թիվ 168 հիմնական դպրոց,
թիվ 170 ավագ դպրոց,
թիվ 189 ավագ դպրոց,
թիվ 190 ավագ դպրոց,
թիվ 200 հիմնական դպրոց:
Անգլերեն հանձնելու է 5491 հոգի, մարզերում՝ 3371, Երևանում՝ 2120;
գերմաներեն՝ 57, մարզերում՝ 50, Երևանում՝ 7;
ֆրանսերեն՝ 40, մարզերում՝ 25, Երևանում՝ 15;
իտալերեն՝ 3, մարզերում՝ 2, Երևանում՝ 1:
Իսպաներեն և պարսկերեն այս փուլում հայտագրողներ չկան»:
Հարակից հրապարակումներ`
- Հաստատվել է միասնական քննությունների քննական կենտրոնների ցանկը
- Հայտնի են բուհերի միասնական քննությունների օրերը
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան