Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Ղազախստանի նախագահին
Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևին՝ երկրում հրդեհի հետևանքով մարդկային զոհերի և վիրավորների կապակցությամբ:
Կառավարության փոխանցմամբ, հեռագրում, մասնավորապես, ասված է.
«Հարգելի Կասիմ-Ժոմարտ Կեմելի,
Խորը ցավով տեղեկացա Ղազախստանի Աբայ շրջանում տեղի ունեցած լայնամասշտաբ հրդեհի մասին, որի հետևանքով կան մարդկային զոհեր և վիրավորներ։
Խնդրում եմ ցավակցություններ ու կարեկցանքի խոսքեր փոխանցել զոհվածների ընտանիքներին և մտերիմներին, իսկ բոլոր վիրավորներին` մաղթում եմ շուտափույթ ապաքինում»։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները