Առողջություն 12:57 12/06/2023 Հայաստան

Ի՞նչ կլինի, եթե ներարգանդային պարույրը կնոջ օրգանիզմում մնա 10-20 տարի. Բացատրում է վիրաբույժ-գինեկոլոգը

Օրեր առաջ կանանց ֆեյսբուքյան խմբերից մեկում ակտիվորեն քննարկում էին ՆԱՊ-ի՝ ներարգանդային պարույրը սահմանված ժամկետում չհեռացնելու հետևանքները։ Մեկնաբանություններն ընթերցելիս պարզ դարձավ, որ պարույրը հայ կանայք իրենց օրգանիզմում թողնում են երկու, երեք անգամ երկար, քան նախատեսված է։ Դեպք է եղել, որ հինգ տարի ժամկետով դրված պարույրը հանել են 20 տարի անց։



ՆԱՊ-ի տեղադրման, նյութերի, սահմանված ժամկետում չհեռացնելու հետևանքների մասին Panorama. am-ը զրուցել է  վիրաբույժ-գինեկոլոգ Գայանե Մկոյանի հետ։

Panorama. am -Բժշկուհի, ո՞ր դեպքերում է տեղադրվում ներարգանդային պարույր։ Ի՞նչ ցուցումներ կան։
Վիրաբույժ-գինեկոլոգ -Շատ կարևոր է, որ ներարգանդային պարույրի տեղադրումը ճիշտ լինի, քանի որ պրակտիկայում շատ հաճախ հանդիպում ենք այնպիսի դեպքերի, որ դրվում է խնդիր ունեցող արգանդի պարանոցի վրա, կամ՝ ոչ մաքուր հեշտոցում։
Պետք է տեղադրվի այն կանանց մոտ, ովքեր ունեն մշտական զուգընկեր, քանի որ հակառակ դեպքում ինֆեկցիաների՝ դեպի վեր՝ հեշտոցից մինչև արգանդ բարձրանալու ռիսկ է առաջանում։

Panorama. am -Ի՞նչ հետազոտություններ պետք է անցնի կինը՝ մինչ ՆԱՊ-ի տեղադրումը։
Վիրաբույժ-գինեկոլոգ -Մինչ ներարգանդային պարույրի տեղադրումը, անհրաժեշտ է անցնել մի շարք հետազոտություններ՝ արգանդի պարանոցի պապ քսուկ, ինֆեկցիաներ, ֆեմոֆլոր անալիզ, որը ցույց է տալիս, որ տվյալ հիվանդն ինֆեկցիաներ չունի, քսուկը մաքուր է։ Կարևոր է սոնոգրաֆիան ՝ գնահատելու համար արգանդի խոռոչը, պարզելու համար արդյոք կա՞ն պոլիպ կամ հիպերպլազիա, այլ խնդիրներ, թե ոչ։ Այս ամենից հետո միայն հիվանդի հետ կարելի է քննարկել պարույր տեղադրելու հարցը։

Panorama. am -Ի՞նչ տարբերություններ կան սովորական և ոսկեջրած կամ արծաթաջրած պարույրների միջև։
Վիրաբույժ-գինեկոլոգ -Պարույրների հետ կապված շատ հաճախ ինձ հարցնում են՝ ո՞րն ընտրել։ Ասեմ, որ դրանք ընդհանուր առմամբ իրենց ֆունկցիայի  ու աշխատանքի միջև էական տարբերություններ չունեն։ Սա ավելի շատ մարկետինգային քայլ է։ Խոսքս, գուցե, ֆիրմաներին դուր չգա։ Կան կանայք, որոնք մեդից (սովորական ներարգանդային պարույրը մեդ է պարունակում), ալերգիա ունեն, նրանց հակացուցված է սովորական պարույր դնելը, այդ դեպքում, մենք առաջարկում ենք ոսկեզօծ կամ արծաթազօծ։ Տարբերությունը հիմնականում դա է։ 

Panorama.am -Ի՞նչ է նշանակում հորմոն պարունակող պարույր, ո՞ր դեպքերում է այն ցուցված։
Վիրաբույժ-գինեկոլոգ -Կա նաև պարույի տեսակ, որը դնում ենք բուժիչ նպատակով, դա Միրենան է՝ հորմոն պարունակող պարույրը։ Եվրոպայում կա տարբերակի բուժիչ և ուղղակի հակաբեղմնավորիչ տեսակը, որտեղ հորմոնի պարունակությունը տարբեր է, բայց մենք  90 %-ի դեպքում տեղադրում ենք միայն բուժիչ նպատակով, քանի որ այն թանկ հաճույք է։
Միրենայի տեղադրումը ցուցված է էնդոմետրիումի հիպերպլազիաների ժամանակ, պոլիպները հեռացնելուց հետո  միոմաների կանխարգելման նպատակով։ Այն միոմաները, որոնք վիրահատության ենթակա չեն, բուժում ենք Միրենա տեսակի պարույրի միջոցով։ Այս խնդիրները հորմոնկախյալ հիվանդություններ են, և միոման ճնշում է այն հորմոնը, որից որ սնվում է խնդիրը. դրանց բոլորի ժամանակ Միրենան իդեալական է՝ և՛ որպես հակաբեղմնավորիչ, և՛ որպես բուժիչ մեթոդ։

Panorama.am -Որքա՞ն է պարույրեների՝ օրգանիզմնում մնալու համար սահմանված ժամկետը։
Վիրաբույժ-գինեկոլոգ -Սովորական պարույրները կինը կարող  է պահել մինչև 5 տարի, իսկ Միրենան՝ մինչև 6, քանի որ իր մեջ եղած հորմոնն աշխատում է մինչև 6 տարի։ Այդ ընթացքում ցանկացած պահի,  ցանկացած պարույր կարելի է հեռացնել, եթե կա բժշկական ցուցում ՝ արյունահոսություն, ցավեր, երեխայի պլանավորում և այլն։

Panorama.am -Ի՞նչ խնդիրներ կարող են առաջանալ, եթե տարիներ շարունակ  պարույրը մնա արգանդում։
Վիրաբույժ-գինեկոլոգ -Ժողովրդի լեզվով ասած, պարույրը կարող է «մսակալել», ինչը նշանակում է, որ այն կարող է ներաճել արգանդի պատերի մեջ, իսկ դա կարողէ  առաջացնել արյունահոսությունների և չարորակ փոփոխությունների ռիսկ։ Բացի այդ, պարույրը կարող է նաև տեղաշարժվել, գնալ դեպի որովայն, ինչն արդեն վիրահատության պատճառ է դառնում։ Իսկ Միրենայի պարագայում 6 տարի հետո արդեն չկա հորմոն պարունկող պաճուճը, և իմաստ չունի այն թողնել։
Նշեմ, որ ոչ զարգացած երկրներում մենք ունենք գործընկերներ, որոնք պարույրը տեղադրել են մշտական , քանի որ մարդիկ բժշկին հետո այցելելու, ստուգվելու հնարավորություն չեն ունեցել։
Մենք ապրում ենք զարգացած երկրում, պետք չէ թողնել  պարույրը տասը և ավելի տարիներ։ Պետք է դիմել բժշկի, հետազոտվել, տարին մեկ անգամ անցնել հետազոտությունները՝ սոնոգրաֆիա, ցիտալոգիա, արգանդի վզիկ, եթե ամեն ինչ նորմալ է, 5 տարի հետո հեռացնել պարույրը։
Ամեն ինչից զատ, այն կարող է նաև բորբոքումների պատճառ դառնալ, քանի որ օտար մարմին է արգանդում, հանելուց հետո էլ կարող է առաջացնել կպումներ։ Եթե կինը ռեպրոդուկտիվ շրջանում է և դեռ պիտի ծննդաբերի, առավել քան ուշադիր պետք է լինի այդ ժամկետներին։

Panorama.am -Որքանո՞վ է ՆԱՊ-ն արդյունավետ՝ որպես հակաբեղմնավորիչ մեթոդ։
Վիրաբույժ-գինեկոլոգ -Եթե ՆԱՊ-ի տեղակայումը ճիշտ է և չի շարժվել իր տեղից, 90 % էֆեկտիվ է, իսկ Միրենայի պարագայում՝ 100 %, քանի որ այս դեպքում ազդեցությունը կրկնակի է՝ և՛ հորմոնային, և՛ մեխանիկորեն։



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

18:00
Ախալքալաքում տարածված է կոկսակի վիրուսը
Ախալքալաքի մունիցիպալիտետում վերջերս տարածում է ստացել կոկսակի վիրուսը։ Jnews-ի հաղորդմամբ, հիվանդությունն Ախալքալաքում առաջին անգամն է...
Աղբյուր` Panorama.am
17:53
Բնակարանային գողությունը բացահայտվել է դատագենետիկական փորձաքննության եզրակացության արդյունքում
Այս տարվա  հունիսի 1-ին` ժամը 10։30-ին, անհայտ անձը Երևան քաղաքի Մամիկոնյանց փողոցի բնակարաններից մեկի պատուհանից ապօրինի մուտք էր գործել...
Աղբյուր` Panorama.am
17:44
Հայտնի են 2025 թվականի տարվա թռչնի քվեարկության արդյունքները
Հայտնի են «Տարվա թռչուն 2025» քվեարկության արդյունքները։ Ձայները բաժանվել են հետևյալ կերպ. 1․ Հայկական որոր (Larus armenicus)՝...
Աղբյուր` Panorama.am
17:30
Թալանում ու թալանում են, խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին
Այս տարվա ընթացքում առաջին անհրաժեշտության տարբեր ապրանքներ, ծառայություններ թանկացել են, թեև ոչ աշխատավարձը, ոչ թոշակը գրեթե չի բարձրացել։...
Աղբյուր` Panorama.am
17:30
ՃՏՊ Աշտարակ-Ապարան ավտոճանապարհին․ կան տուժածներ
Նոյեմբերի 22-ին, ժամը 15:28-ին Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Աշտարակ-Օհանավան...
Աղբյուր` Panorama.am
16:59
2024 թ.-ին մեկնարկած թանկացումներն ավելի մեծ թափով կշարունակվեն 2025 թ.-ին
Չկարողանալավ տնտեսության մեջ իրական աճ ապահովել՝ Հայաստանի կառավարությունը որդեգրել է ծառայությունների, գների թանկացման և հարկերի բարձրացման...
Աղբյուր` Panorama.am
16:37
Սիսիան-Կապան ավտոճանապարհին ավտոցիստեռնը բախվել է բետոնե արգելապատնեշին, վնասել ջրագիծը և հայտնվել Որոտան գետում
Նոյեմբերի 22-ին, ժամը 11:10-ին Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Շամբի ՀԷԿ-ի...
Աղբյուր` Panorama.am
16:37
Նոր կառուցվող էլիտար շենքի շինհրապարակում բետոնախառնիչը կողաշրջվել է. Կա վիրավոր
Այսօր՝ նոյեմբերի 22-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Shamshyan.com-ը հայտնում է, որ ժամը 12:40-ի սահմաններում Արշակունյաց 23/7...
Աղբյուր` Panorama.am
16:30
Հոկտեմբեր ամսվա տաք մեկնարկը և ցրտաշունչ ավարտը
Օդի միջին ամսական ջերմաստիճանը Հայաստանում կազմել է 7․1°C
Աղբյուր` Panorama.am
16:25
Հայաստանի հավաքականն Ազգերի լիգայի փլեյ-օֆֆում կխաղա Վրաստանի հետ
Նոյեմբերի 22-ին ՈւԵՖԱ-ի շտաբ-բնակարանում՝ շվեյցարական Նիոն քաղաքում, կայացել է ՈՒԵՖԱ Ազգերի լիգայի B/C լիգաների փլեյ-օֆֆի վիճակահանությունը։...
Աղբյուր` Panorama.am
16:11
Մարությանը համաձայնեց բանավիճել Տիգրան Ավինյանի հետ
«Սիրելի հայրենակիցներ, Ընդունում ենք Factor TV-ի առաջարկը՝ բանավեճ անցկացնել Տիգրան Ավինյանի հետ՝ իշխանության բերած տրանսպորտի թանկացման...
Աղբյուր` Panorama.am
15:41
Ալեն Սիմոնյանը Վիետնամից լուսանկար է հրապարակել ընդդիմադիր պատգամավորի հետ
Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը պաշտոնական այցով Վիետնամում է։ Ալեն Սիմոնյանն ինսթագրամի սթորի բաժնում ակտիվորեն լուսակարներ է...
Աղբյուր` Panorama.am
15:35
Հայաստանում ալկոհոլից կախվածությամբ հաշվառված է 6312 անձ. ԱՆ
Ալկոհոլը հոգեակտիվ, տոքսիկ նյութ է և կարող է կախվածություն առաջացնել։  Այն խաթարում է կենտրոնական նյարդային համակարգի աշխատանքը՝ մեծացնելով...
Աղբյուր` Panorama.am
15:24
«Արտաշատ» ԲԿ-ում կրքերը չեն հանդարտվում. կլինի վարչական հատվածի փոփոխություն
«Արտաշատ» ԲԿ-ում կրքերը չեն հանդարտվում։ Այսօր կենտրոն է շտապել առողջապահության նախարարի պաշտոնը զբաղեցնող Անահիտ ավանեսյանը։...
Աղբյուր` Panorama.am
15:17
Սանիտարահիգիենիկ նորմերի կոպիտ խախտումներ հանրային սննդի կետում
Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ կասեցվել է անհատ ձեռնարկատեր Լուսիկ Կարապետյանին պատկանող հանրային սննդի օբյեկտի...
Աղբյուր` Panorama.am
14:37
Վանաձոր-Դիլիջան ճանապարհին բեռնատար է այրվել
Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն նոյեմբերի 22-ին, ժամը 11:28-ին ահազանգ է ստացվել, որ Վանաձոր-Դիլիջան...
Աղբյուր` Panorama.am
14:27
Արմենուհի Հարությունյանն ազատվել է փոխնախարարի պաշտոնից
Նիկոլ Փաշինյանի որոշմամբ, արդարադատության նախարարի տեղակալի ժամանակավոր պաշտոնակատար Արմենուհի Հարությունյանն ազատել է զբաղեցրած պաշտոնից:...
Աղբյուր` Panorama.am
14:10
Հայրենի՞ք, հա՞յ, մարդկային կյա՞նք... դուք տենց բաներ չեք լսել. Մամիջանյանը՝ ՔՊ-ին
«Սպասում եք անցած անգամվա նման կես տարի տանջեք մարդկանց Բաքվի բանտում ու ընտրություններից մի քանի շաբաթ առաջ գերիների առողջության գնով մի երկու ձայն ավել պոկեք»
Աղբյուր` Panorama.am
13:59
ԱԺ նախագահի հայտարարությունը՝ Նարեկ Զեյնալյանի հրաժարականի դիմումի մասին
ՀՀ ԱԺ նախագահը հայտարարություն է տարածել ԱԺ պատգամավոր Նարեկ Զեյնալյանի հրաժարականի դիմումի մասին։  ««Ազգային ժողովի...
Աղբյուր` Panorama.am
13:49
Ադրբեջանին և Թուրքիային անհրաժեշտ է, որ Փաշինյանի միջոցով Հայաստանը դառնա պանթյուքիզմի ֆուռերի համար «պռոխոդնոյ դվոր». Շարմազանով
«Նիկոլ Փաշինյանը Հայստանը տանում է դեպի վերջնական գահավիժման, Երրորդ հանրապետության դե ֆակտո և դե յուրե կործանում,  դեպի Հայաստանի...
Աղբյուր` Panorama.am
13:27
Գարիկ Սարգսյանը չի թույլատրում Վեդիում կազմակերպել «Կատարյալ ապուշը» ֆիլմի ցուցադրությունը. Տիգրան Նալչաջյան
Արդեն երկու անգամ Վեդու համայնքապետարանը թույլ չի տալիս քաղաքում ցուցադրել ռեժիսոր Տիգրան Նալչաջյանի «Կատարյալ ապուշը» ֆիլմը։...
Աղբյուր` Panorama.am
13:13
Կկատարվի քահանայական ձեռնադրություն
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տարբեր կառույցներում սպասավորող վեց սարկավագներ կարժանանան քահանայական օծման և ձեռնադրության
Աղբյուր` Panorama.am
13:07
Ջերմաստիճանը կնվազի 6-10 աստիճանով
Երևանում նոյեմբերի 22-ի ցերեկը, 23-24-ին, 27-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Նոյեմբերի 25-26-ին, 27-ի գիշերը սպասվում են...
Աղբյուր` Panorama.am
12:53
Ալեքսիս Օհանյանը ցուցադրել է գերհազվագյուտ հայկական մետաղադրամ
Ամերիակահայ գործարար, Reddit-ի հիմնադիր Ալեքսիս Օհանյանը X սոցիալական ցանցում (նախկինում՝ Twitter) ցուցադրել է Արտաշեսյանների տոհմից Մեծ Հայքի...
Աղբյուր` Panorama.am
12:33
Թափառող շների վրա կրակած տղամարդը ներկայացել է ոստիկանություն
Նոյեմբերի 10-ին հաղորդում էր ստացվել Համայնքային ոստիկանության Արթիկի բաժնում: Կենդանապաշտպանները հայտնել էին, որ նախորդ օրը Արթիկի Լմբատ-2...
Աղբյուր` Panorama.am
12:31
Ռոնալդուն նշել է ռեկորդ, որը չի ցանկանում գերազանցել
Կրիշտիանու Ռոնալդուն մի քանի ամիս առաջ բացել է իր YouTube ալիքը։ Պորտուգալացին կայծակնային արագությամբ ձեռք է բերել բաժանորդներ. այժմ ալիքին...
Աղբյուր` Panorama.am
12:16
Գերմանիայի ԱԳ նախարար Անալենա Բարբոքը Բաքվում կայացած COP29-ի ժամանակ սուր քննադատության է ենթարկել Ադրբեջանին
Գերմանիայի ԱԳ նախարար Անալենա Բերբոքն Ադրբեջանում ընթացող ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության համաժողովի (COP29) 29-րդ նստաշրջանում իր առաջին...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին
17:35 22/11/2024

Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}