Եգիպտոսում զբոսաշրջիկներով նավ է հրդեհվել
Կարմիր ծովի եգիպտական ափերի մոտ նավ է հրդեհվել։ Երեք բրիտանացի համարվում է անհետ կորած։ Վկայակոչելով Եգիպտոսի իշխանությունների հայտարարությունը՝ գրում է The Guardian-ը։
Նշվում է, որ «Hurricane» նավը զբոսաշրջիկներին տարել էր ծով դայվինգ իրականացնելու նպատակով։ Նավում եղած ուղևորներից ևս 12 բրիտանացի ու նավի անձնակազմի 12 եգիպտացի անդամներ, ապահով դուրս են բերվել ու տեղափոխվել Մարսա Շագրա կոչվող հանգստավայր։
Ըստ աղբյուրի, հրդեհը բռնկվել է էլեկտրալարերի կարճ միացման հետևանքով։
Բրիտանացի երեք զբոսաշրջիկներին գտնելու համար, որոնց ինքնությունը պարզ չէ, որոնողական խումբ է ձևավորվել։
Հարակից հրապարակումներ`
- Telegram-ի օգտատերերը Եգիպտոսի իշխանություններին մեղադրում են սխալ շնաձկան բռնելու համար
- Հուրգադայում բռնել են ռուս զբոսաշրջիկի վրա հարձակված շնաձկանը
- Հուրգադայում շնաձկան հարձակման հետևանքով ռուս է մահացել