ՀՀ ԱԳՆ. Լաչինի միջանքը վեց ամիս փակ է՝ չնայած միջազգային կառույցների բազմաթիվ կոչերին ու դատարանի վճռին
ՀՀ արտաքին գործերի նախարարությունը թվիթերյան իր էջում գրառմամբ անդրադարձել է Արցախի Հանրապետության՝ 6 ամիս Ադրբեջանի կողմից ապօրինի արգելափակված լինելուն.
«Արդեն 6 ամիս է Լաչինի միջանցքն ապօրինի արգելափակված է. Լեռնային Ղարաբաղում 120.000 մարդու հիմնարար իրավունքների և ազատությունների շարունակական խիստ սահմանափակումներ, ինչը բացասական ազդեցություն ունի 30.000 երեխայի վրա։
Այս ամենը՝ չնայած Արդարադատության միջազգային դատարանի պարտադիր վճռին և միջազգային կառույցների բազմաթիվ կոչերին»։
ԱԳՆ-ից նաև նշել են.
«Լեռնային Ղարաբաղի էներգամատակարարման դադարեցման հետ մեկտեղ, Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի շրջափակումը լարված հումանիտար իրավիճակ է ստեղծել ԼՂ-ում։ Միջազգային դերակատարները, որոնք շահագրգռված են տարածաշրջանում խաղաղությամբ և կայունությամբ, պետք է գործեն ԼՂ ժողովրդի իրավունքների և անվտանգության պաշտպանության նպատակով»։
Հարակից հրապարակումներ`
- Արցախն Ադրբեջանի կողմից արդեն վեց ամիս շրջափակված է. ՄԻՊ թարմացված զեկույց
- Լեռնային Ղարաբաղում հումանիտար իրավիճակը շարունակում է լարված մնալ․ Փաշինյանը՝ Պուտինին
- Չի բացառվում, որ Լաչինի միջանցքում անցակետը տեղադրվել է հետագայում այն թանկ ծախելու համար. Տիգրան Աբրահամյան
- Սարսանգի ջրամբարի ջրի մակարդակն իջել է 30 մետրով․ «ԱՐՑԱԽ ՀԷԿ»
- Անգամ հումանիտար բնույթի հարցերում Ադրբեջանը պատրաստ չէ դրսևորելու կառուցողականություն. Արցախի ՄԻՊ
- Ադրբեջանի հակաիրավական և ագրեսիվ շարունակական գործողությունները՝ շեշտակի վատթարացնում են հումանիտար իրավիճակն Արցախում. ԱՀ ԱԳՆ
- Սարսանգի ջրամբարը գրեթե դատարկ է
Լրահոս
Տեսանյութեր
Չենք կարողանում տարբեր դաշտերով պայքարել Արցախի մշակութային ժառանգության պահպանման համար. Ղարախանյան