Ստամբուլում ծեծկռտուքի ժամանակ ռուս զբոսաշրջիկ է սպանվել
Ստամբուլի Թաքսիմում ռուս զբոսաշրջիկը է սպանվել ծեծկռտուքի ժամանակ, իրավապահ մարմինները հետաքննություն են անցկացնում։ «Գազետա ռու»-ն գրում է, որ այդ մասին հայտնում է Habertürk-ը։
Պարբերականի տվյալներով՝ ռուսի և չորս անհայտ անձանց միջև կոնֆլիկտ է սկսվել, որը վերածվել է ծեծկռտուքի։ Հարձակվողներից մեկը դանակով հարվածել է զբոսաշրջիկի սրտին, ինչից հետո հարձակվողները դեպքի վայրից դիմել են փախուստի։ Ականատեսները շտապօգնություն և ոստիկանություն են կանչել։
Ռուսը հոսպիտալացվել է և չնայած բժիշկների օգնությանը՝ տղամարդը մահացել է հիվանդանոցում։
Իրավապահները պարզել են երկու հարձակվողների ինքնությունը, նրանք բերման են ենթարկվել։ Տղամարդկանց մեղադրանք է առաջադրվել դիտավորյալ սպանության մեջ։ Ոստիկանությունը որոնում է մյուս հարձակվողներին։
Հարակից հրապարակումներ`
- Հովհաննես Իշխանյան. Ստամբուլյան կոնվենցիան վավերացնելու համար չէ, պառակտելու համար է
- Անդրեա Վիկտորին. Ուզում եմ, որ վավերացվի Ստամբուլյան կոնվենցիան
- FlyOne. Երևան-Ստամբուլ-Երևան չվերթը հետաձգվել է օդանավի տեխնիկական անսարքության պատճառով
- Ահազանգ. FlyOne-ի պատճառով տասնյակ մարդիկ կորցրեցին Ստամբուլից այլ ուղղություններով տոմսերը, հյուրանոցի վճարները
- Ստամբուլում արգելվել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված միջոցառումը
- Ստամբուլում հինգ հարկանի շենք է փլուզվել
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան