Ձեր գործընկերներին հրոդորո՞ւմ եք քայլեր ձեռնարկեն, որ ցանքատարածությունները մեծացնեն.Արթուր Խաչատրյանը՝ Մարտին Գալստյանին
«Ներմուծվող պարենային ապրանքները էժանացել են, քանի որ պարենի համաշխարհային գները նվազել են, բայց Հայաստանում գները բարձրացել են և սղաճը պայմանավորված է ներքին գործոններով՝ գյուղատնտեսական ցանքատարածությունների նվազումով»,- ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստում ՀՀ 2022 թվականի պետական բյուջեից կատարողականի քննարկման ժամանակ ԿԲ նախագահ Մարտին Գալստյանին դիմեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը:
Պատգամավորը նկատեց, որ ԿԲ տարեկան դրամավարկային զեկուցում է այդ միտումը ամրագրված, որի հետ ինքը լիովին համաձայն է:
«Դուք կառավարության ձեր գործընկերներին հրոդորո՞ւմ եք քայլեր ձեռնարկել, որ ցանքատարածությունները մեծացնեն, որպեսզի մենք կարողանանք ավելի էժան գներով բանջարեղեն գնենք»,-ԿԲ նախագահին հարցրեց Խաչատրյանը և հետաքրքրվեց, թե որն է եղել նման հորդորներին եղած արձագանքը:
Մարտին Գալստյանը հայտնեց, որ չի հորդորում, քանի որ ամեն մեկը զբաղվում են իրենց գործով:
«Մենք շատ կարևոր մի կրիտիկական կետում ենք հայտնվել, երկու տարի բարձր գնաճ ունենալուց հետո, մենք ունենք մի գնաճ, որը, ըստ էության, թիրախից ցածր է, բայց թիրախից ցածր է պայմանավորված այն գործոններով, որոնք դուք թվարկեցիք՝ հիմնականում ներմուծվող պարենային ապրանքների գնանկում, ընդհանուր ապրանքային խմբերում՝ վառելիք և այլն, գների որոշակի նվազում»,-արձագանքեց Մարտին Գալստյանը:
Նա հայտնեց, որ կա ապարնքների մի խումբ, որը ընդհանուր առմամբ ծառայություններ են և կոշտ գներով ապրանքային խմբերը, որոնք Հայաստանում ունեն գնաճ, ինչը տասնյակ տարիներ չի եղել և բերեց վարսավիրական ծառայությունների, վերանորոգումների օրինակները:
«Առաջին խումբը՝ գնանկումն է, որը էապես պայմանավորված է առաջրկի գործոններով, որոնք եղել են և հիմա չկան, դրանց դեպքում առաջարկը սահմանափակվել էին և գները գնացել են վերև՝ պայմանավորված համաճարակով և այլն, երկորդ խումբը՝ ապրանեների և ծառայությունների գնաճը, պայմանավորված է պահանջարկով»,-ասաց մարտին Գալստյանը՝ հիշեցնելով, որ ԿԲ-ի գնաճի կառավարման թիրախը պահանջարկի կառավարումն է:
«Մայիս ամսվա գնաճը 1.3 % է մյուս կողմից պարզ է որ տոկոսադրույքը մեծացնելիս պահանջարկը զսպվել է, բայց տնտեսության մեր ավելցուկային պահանջարկ կա»,-ասաց ԿԲ-ի նախագահը և հավելեց. «Մեր տնտեսական աճը, կամ պահանջարկը շարունակում է լինել ավելի բարձր, քան մեր պոտենցիալն է և այդ պարագայում ԿԲ-ն այս ստեղծված իրավիճակում վաղը պետք է կայացնի որոշում»:
Մարտին Գալստյանը հայտնեց, որ ավել բան չի ուզում ասել, քանի որ լռութայն օր է և չի ցանկանում ազդակներ տալ շուկային:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան