Պատմության էջեր կան, որ ծածկադմփոց լինելով՝ կողքի թերթերն էլ են աղտոտում․ Էլբակյան
Քաղաքագետ Էդգար Էլբակյանը գրում է.
«ՉԼԻՆԵՐ ՀՅԴ-Ն, ՉԷՐ ԼԻՆԻ ԱՎՈՆ
• Ավոյի նահատակության 30-ամյա տարելիցի կապակցությամբ ոգեկոչենք նաև այս նկարի մարդուն՝ նահատակ ընկեր Զավեն Թաշչյանին, որ 1986 թ.-ի մարտի 3-ին սպանվեց ԱՍԱԼԱ-յի պարագլուխ Հակոբ Հակոբյանի հրամանով։
• Ընկեր Զավենն Այնճարի ՀՅԴ «Կարմիր լեռ» կոմիտեի ներկայացուցիչն էր։ Իր թույլտվությամբ էր ԱՍԱԼԱ-յի կողմից հետապնդվող Ավոն ապաստան ստացել Այնճարի կոմիտեում։ Չլինեին ՀՅԴ-ն ու ընկեր Զավենը, Հակոբ Հակոբյանն սպանած կլիներ Ավոյին դեռ 1986 թ.-ին։
• Պատմության էջեր կան, որ ծածկադմփոց լինելով՝ կողքի թերթերն էլ են աղտոտում, ուստի՝ պետք է մշտապես բաց ու ընթեռնելի պահվեն ապրողների առաջ»։
Հարակից հրապարակումներ`
- Էդգար Էլբակյան.Դե-ֆակտո իշխանություններն առաջնորդվում են «Հայաստան՝ իշխանության համար»
- Էլբակյան. Սա հավելյալ ապացույց է, որ հայության ազգային-հասարակական շահերն սպասարկող կառավարություն չկա
- Էլբակյան. Հայաստանի թյուրքացումը բխում է արեվմուտքի շահերից
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան