Իրանը հայտնում է ԱՄՆ-ի հետ գերիների փոխանակման հնրավորության մասին
Իրանի իշխանությունները շուտով կարող են գերիների փոխանակում իրականացնել Վաշինգտոնի հետ։ Այս մասին ամենշաբաթյա ճեպազրույցում հայտարարել է Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Նասեր Քանաանին, երի խոսքերը փոխանցել է Reuters-ը։
Նրա խոսքով, դա տեղի կունենա, եթե ԱՄՆ-ը բարի կամք դրսևորի։
«Ամերիկայի հետ գերիների փոխանակման հարցի շուրջ բանակցություններ են ընթանում միջնորդների միջոցով... Եթե մյուս կողմը ցուցաբերի նույն լրջությունն ու բարի կամքը, դա կարող է տեղի ունենալ մոտ ապագայում»,-«Գազետա ռու»-ի փոխանցմամբ ասել է Իրանի ԱԳՆ ներկայացուցիչը:
Իրանում պահվող մի քանի ամերիկացիներից մեկը Սիամաք Նամազին է՝ ամերիկա-իրանական երկքաղաքացիություն ունեցող գործարար, ով 2016 թվականին դատապարտվել է 10 տարվա ազատազրկման՝ լրտեսության և ԱՄՆ կառավարության հետ համագործակցելու համար։
Հարակից հրապարակումներ`
- «Հայաստանն ի վիճակի է կամրջի դերակատարութուն ունենալ Իրանի և ԵԱՏՄ-ի միջև»
- ԻԻՀ ՆԳ նախարարն այցելել է Իրան-Ադրբեջան սահման
- Իրանագետ Կամրավան մեկնաբանել է Իրանի և Աֆղանստանի սահմանին տեղի ունեցած բախումները
- Փաշինյան. Ակնկալում ենք, որ Նախիջևանի տարածքով ՌԴ կամ Իրան կհասնենք