ԿԸՀ-ն ստացել է «ՀայաՔվե»-ի դիմում
Կենտրոնական ընտրական հանձնաժողովը ստացել է 66 քաղաքացիների դիմումը՝ «ՀՀ քրեական օրենսգրքում լրացում կատարելու մասին նախագիծը (Հարցը) քաղաքացիական նախաձեռնության կարգով առաջարկելու նպատակով նախաձեռնող խումբ կազմավորելու վերաբերյալ»։
ԿԸՀ մամուլի ծառայութունից հայտնում են՝ նախաձեռնող խմբի լիազոր ներկայացուցիչ Արամ Պետրոսյանը դիմումը հանձնել է ԿԸՀ քարտուղար Արմեն Սմբատյանին։
«Հանրաքվեի մասին» ՀՀ սահմանադրական օրենքի համաձայն, նախաձեռնող խումբը գրանցման համար հանձնաժողով է ներկայացնում նախաձեռնող խմբի բոլոր անդամների կողմից ստորագրված` նախաձեռնող խումբ կազմավորելու և նախաձեռնող խմբի լիազոր ներկայացուցիչ նշանակելու վերաբերյալ որոշումը, որում առկա ստորագրությունները վավերացվում են նոտարական կարգով։
Կենտրոնական ընտրական հանձնաժողովը տասն աշխատանքային օրվա ընթացքում գրանցում է նախաձեռնող խմբին և նախաձեռնող խմբի լիազոր ներկայացուցչին կամ մերժում է գրանցումը, եթե օրենքով սահմանված պահանջները պահպանված չեն:
Հարակից հրապարակումներ`
- Արդեն բեկումը սկսվեց. Հրանտ Թոխատյան
- Մեր նպատակը Արցախն այլ պետության կազմ ընդգրկում ենթադրող փաստաթղթի ստորագրումը քրեականացումն է. Ավետիք Չալաբյան