Կենդանաբանական այգու ամուրյան վագրը ձագ է ունեցել
Կենդանաբանական այգու Ամուրյան վագրերի ընտանիքը համալրում է ունեցել։ Հունիսի 10-ին ծնվել է մեր այգու «մանկապարտեզի» հերթական անդամը։
Այգուց հայտնում են, որ վագրիկը արտաքուստ առողջ է և գտնվում է շուրջօրյա հսկողության տակ։
«Հուսով ենք, որ ամեն ինչ լավ կընթանա և շուտով կկարողանանք ներկայացնել մեր "աղջնակին" առավել լիարժեք։ Ամուրյան վագրերը ընդգրկված են միջազգային կարմիր գրքում որպես անհետացող տեսակ և այս հաջողությունը կարող է պատիվ բերել ցանկացած կենդանաբանական այգու»,-ասված է այգու հաղորդագրության մեջ։
Աղբյուրը հիշեցնում է, որ այգուն նորածին փոքրիկի հորը' Ամուրին նվիրաբերել է բարեգործ Առաքելյանների ընտանիքը։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան