Արդեն բեկումը սկսվեց. Հրանտ Թոխատյան
«Հենց հիմա արդեն բեկումը սկսվեց, որովհետև մարդկանց ամբողջ մտազբաղության մեջ մտավ «Հայաքվեի» ամենակարևոր նպատակը՝ հասկացան, որ առաջին անգամ իրենք իրենց ձեռքով կարող են օրենք ընդունել, օրենք մտցնել տալ ըստ ժողովրդի ցանկության»,- ԿԸՀ դիմաց լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ժողովրդական արտիստ, դերասան Հրանտ Թոխատյանը։
Նա ընդգծեց, որ դա շատ կարևոր է, երբեք նման բան չեն ունեցել։
Հիշեցնենք, որ «ՀայաՔվե» նախաձեռնությունը փաստաթղթերի փաթեթը հանձնեց ԿԸՀ։
Նա հույս ունի, որ հասարակությունը կմիանա այս նախաձեռնության ստորագրահավաքին, ինքն էլ իրենից կախված ամեն ինչ կանի՝ տարածելու, բացատրական աշխատանքներ տանելու ուղղությամբ։
Հ. Թոխատյանը համոզված է, որ բավական մարդիկ հավատում են պայքարի այս ձևին, ինչը շատ կարևոր։
«Ես չեմ սիրում որևէ բան անել ստիպողաբար։ Կարծում եմ, դեռ հույս ունեմ մարդու բանականության վրա, որ եթե բացատրեն, իրենք էլ պետք է հասկանան, որ սա ի օգուտ մեր պետության, պետականության է։ Ստիպողաբար, թաթիկին խփելով ոչնչի չես հասնելու, բացատրելով, քաղցր խոսքով պետք է հասնել արդյունքի»,- ասաց Հրանտ Թոխատյանը։