Ջալալ Հարությունյանի նկատմամբ քրեական հետապնդումը կասեցնելու որոշում է կայացվել
ՊԲ նախկին հրամանատար Ջալալ Հարությունյանի նկատմամբ հարուցված հանրային քրեական հետապնդումը կասեցնելու դատավարական որոշում է կայացվել։ Այս մասին 168.am-ին հայտնել են քննչական կոմիտեից։
Ի՞նչ փուլում է ՊԲ նախկին հրամանատար Ջալալ Հարությունյանի գործով նախաքննությունը, ե՞րբ է ավարտվելու այն, ՀՀ քննչական կոմիտեի մամուլի խոսնակ Գոռ Աբրահամյանը պատասխանել է.
«Վարույթի համակողմանիությունն ապահովելու նպատակով նշանակվել է հանձնաժողովային ռազմագիտական փորձաքննություն, և այդ հիմքով կայացվել է Ջ․Հ․–ի նկատմամբ հարուցված հանրային քրեական հետապնդումը կասեցնելու դատավարական որոշում»:
Ջալալ Հարությունյանը մեղադրվում էր պատերազմական 2 դրվագով. առաջին դրվագը վերաբերում է 2020 թվականի հոկտեմբերի 7-ին կատարված հակահարձակման հայտնի օպերացիային, երկրորդը՝ 2020 թվականի հոկտեմբերի 12-ին դիվիզիոններից մեկում տեղի ունեցած, այսպես ասած՝ հակառակորդի հարձակման հետևանքով կորուստներին։
Հարակից հրապարակումներ`
- «Ժողովուրդ». Ջալալ Հարությունյանը խոստացել է Անդրանիկ Քոչարյանին ներկայանալ քննիչ հանձնաժողով
- «Ժողովուրդ». Ջալալ Հարությունյանը խոստացել է ներկայանալ քննիչ հանձնաժողով
- «Ժողովուրդ». Քննչական կոմիտեն Ջալալ Հարությունյանի գործը կուղարկի դատարան
- Հակահարձակման օրը հակառակորդի 15 ԱԹՍ է խոցվել. Ջալալ Հարությունյանի փաստաբան
- Զոհված զինծառայողների ծնողները պահանջում են Ջալալ Հարությունյանին մեղադրանք առաջադրել նաև Լելե Թեփե բարձունքի օպերացիայի դրվագով
- Մովսես Հակոբյան. Ջալալ Հարությունյանից առաջ պետք է դատեն Նիկոլ Փաշինյանին