Հաքերային հարձակման մասին զգուշացում․ Սամվել Մարտիրոսյան
Տեղեկատվական անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանն զգուշացում է հաքերային հարձակման մասին։
«Հայրենակիցներ, սրա մասին արդեն 241 անգամ ասել եմ, բայց ստիպված եմ էլի գրել, քանի որ մենակ էսօր 7 էջի ադմին ա գրել, ու մի քանիսը արդեն հասցրել էին տվյալները հանձնել։
Եվս մեկ անգամ։ Ոչ մի սոցցանց ձեր հետ սենց բաց շփման մեջ չի լինելու երբեք։ Ոնց որ, պատկերացրեք, ոստիկանությունը հեռուստացույցով հայտարարի, որ դուք վաղը կալանավորվելու եք։ Չնայած, չէ, անտեսեք էս օրինակը։ Սա կարող ա լինել։
Ամեն դեպքում.
1. եթե նման բաց գրառման մեջ ձեր էջը թեգել են, ուրեմն դա հաքերներ են, ու չի կարելի ձեր տվյալները տալ, անցնել հղումով
2. բոլոր էջերի ադմինները պարտադիր պետք ա ունենան երկփուլայինը (2fa) ակտիվացրած
3. եթե չեք միացրել երկփուլայինը, առավել եւս չգիտեք դա ինչ է, ուրեմն չպետք ա էջի ադմին լինեք։
Շնորհակալություն ուշադրության համար։ Բոլորին մաղթում եմ արգասիք ամառ, բեղմնավոր աշուն եւ հարատեւ ռելիկտային ճառագայթում»,- գրել է նա։
Հարակից հրապարակումներ`
- Շուկայում միլիոնավոր «Անդրոիդ»-ի տակ աշխատող սարքեր են հայտնվել, որոնց մեջ հենց արտադրողն է վիրուսներ ներդնում․ Սամվել Մարտիրոսյան
- Pegasus-ով վարակման հեղինակը Ադրբեջանն է՝ իսրայելական NSO Group-ի միջոցով. Սամվել Մարտիրոսյան
- Սամվել Մարտիրոսյանի ահազանգը. Հիմա սկսվել է էլեկտրոնային վճարումների կեղծիքը գալ
- Սամվել Մարտիրոսյան. Վտանգի տակ են ԶԼՄ-ների ոչ միայն յութուբյան ալիքները, այլև սոցցանցերի հաշիվները
- Հանկարծ չգնաք, չլրացնեք ձեր տվյալները, հաքերային հարձակում է․ Սամվել Մարտիրոսյան
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան