Պարաաթլետիկայի միջազգային առաջնությունում Սարգիս Ստեփանյանը զբաղեցրել է առաջին տեղը
Չեխիայի միջազգային պարաաթլետիկայի առաջնությանը մասնկցել են 15 երկրներից 163 մարզիկներ։ Հայաստանը ներկայացրել է Սարգիս Ստեփանյանը՝ մասնակցելով F55 դասակարգումում, գնդի հրում և սկավառակի նետում վարժություններում։ ՀՀ հաշմանդամային սպորտի ֆեդերացիայից հայտնում են, որ Սարգիսը երկու մրցաձևերով էլ հաղթանակ է տարել բոլոր մրցակիցների նկատմամբ՝ 9,65 սմ արդյունք գնդի հրում և 23,89 սմ սկավառակի նետում վարժություններում, զբաղեցնելով առաջին տեղերը։
ՀՀ և ԼՂՀ «Արիության համար» մեդալակիր Սարգիս Ստեփանան վիրավորվել էր 2014 թվականին և կորցրել 2 ոտքն ու աջ ձեռքը։ Վիրավորումից ամիսներ անց սկսել է ոչ միայն քայլել, այլև՝ սպորտով զբաղվել: ՀՀ ԶՈւ մայոր, մարզիկ Սարգիս Ստեփանյանը դարձել է բազկամարտի Եվրոպայի, նաև աշխարհի չեմպիոն` հենաշարժողական խնդիրներ ունեցող մարզիկների մրցումներում։
Հարակից հրապարակումներ`
- Ձեր սխրանքն անուրանալի է, հիշողությունը՝ վառ. Սարգիս Ստեփանյան
- Քանի ողջ ենք, պետք է հաղթենք. փոխգնդապետ Սարգիս Ստեփանյան
- «Ոտքի կանգնիր». Սարգիս Ստեփանյանի հիշողությունները վերածվել են կադրերի ու դարձել ֆիլմ
- Հաղթանակը դարձյալ լիարժեք տոնելու համար պիտի՛ սթափվենք, մենք կորցնելու ժամանակ չունենք. փոխգնդապետ Սարգիս Ստեփանյան
- Փոխգնդապետ Սարգիս Ստեփանյան. Էլ ի՞նչ պիտի լինի, որ արթնանանք, գուցե՞ թուրքին մեր տան մեջ տեսնե՞նք
- Շնորհակալ եմ ձեզ, տղե՛րք, որ անսասան կանգնեցիք ու հետ մղեցիք շուն թշնամուն. Սարգիս Ստեփանյան
- Վեց տարի առաջ այս օրը փոխեց կյանքիս հունը․Սարգիս Ստեփանյան
- Մայոր Սարգիս Ստեփանյան. Եթե ոչ ես, ապա էլ ո՞վ
- Սարգիս Ստեփանյանը կմասնակցի բազկամարտի աշխարհի գավաթի պաշտոնական առաջնությանը
- Սարգիս Ստեփանյանը՝ բազկամարտի Եվրոպայի չեմպիոն
- Մայոր Սարգիս Ստեփանյան. Սա չէր իմ պայքարի նպատակը, Եռաբլուրում հանգչող տղերքի երազանքը
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան