Տիգրան Խաչատրյանն ընդունել է «Siemens» ընկերության ներկայացուցիչներին
Փոխվարչապետի պաշտոնը զբաղեցնող Տիգրան Խաչատրյանն աշխատանքային հանդիպում է ունեցել «Siemens» ընկերության Կենտրոնական Ասիայի և Թուրքիայի տարածաշրջանային փոխնախագահ Մաքսիմ Զուբովի հետ:
Տիգրան Խաչատրյանի գրասենյակից հայտնում են, որ հանդիպմանը ներկա են եղել նաև ընկերության հայաստանյան մասնաճյուղի ներկայացուցիչ Արմեն Բերբերյանը, ինչպես նաև բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Ռոբերտ Խաչատրյանը և Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Հակոբ Վարդանյանը:
Փոխվարչապետ Խաչատրյանը կարևորել է «Siemens» ընկերության նման հեղինակավոր կազմակերպությունների գործունեության ակտիվացումը Հայաստանում։
Զրուցակիցները քննարկել են ընկերության կողմից Հայաստանում իրականացվող հեռանկարային ծրագրերը, հատկապես՝ բարձր տեխնոլոգիաների և էներգետիկ ենթակառուցվածքների բնագավառում: Հանդիպման ավարտին կողմերը ևս մեկ անգամ հավաստել են համագործակցությունը շարունակելու և զարգացնելու իրենց պատրաստակամությունը։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան