2024-ին Ծանրամարտի աշխարհի առաջնությունը չի անցկացվի Երևանում
Բահրեյնի մայրաքաղաք Մանաման կհյուրընկալի 2024թ. ծանրամարտի աշխարհի առաջնությունը: Քվեարկությունը տեղի է ունեցել Կուբայի մայրաքաղաք Հավանայում անցկացված ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի /IWF/ գործկոմի նիստում:
ՀԱՕԿ-ի հաղորդմամբ, Մերձավոր Արևելքի հայտը ստացել է ավելի մեծ աջակցություն, քան մյուս երկու թեկնածուները՝ Երևանը և Տիրանան:
Սա կլինի ծանրամարտի ամենակարևոր մրցումը, որը երբևէ անցկացվել է Բահրեյնում, որը հաջողությամբ ընդունել է 2022թ.Ասիայի առաջնությունը:
2024թ. աշխարհի առաջնությունը նշանակված է նոյեմբեր-դեկտեմբեր ամիսներին՝ Փարիզի օլիմպիական խաղերի ավարտից մի քանի ամիս հետո:
Հարակից հրապարակումներ`
- Երևանում ծանրամարտի մեծահասակների Եվրոպայի առաջնության անցկացման համար ծախսվել է 1 մլրդ 205 մլն դրամ
- Ալիևը պարգևատրել է Երևանում անցկացված Ծանրամարտի ԵԱ-ում հաղթած թուրք մարզիկներին
- Հայաստանի ծանրամարտի հավաքականը ԵԱ-ի մեդալային հաշվարկում առաջինն է
- Ծանրամարտի ԵԱ. Վարազդատ Լալայանը՝ փոխչեմպիոն, Սիմոն Մարտիրոսյանը՝ բրոնզե մեդալակիր
- Ծանրամարտի ԵԱ. Մրցումային 9-րդ օրը Հայաստանն ունի 3 ներկայացուցիչ
- Ծանրամարտի ԵԱ. Հռիփսիմե Խուրշուդյանը՝ բրոնզե մեդալակիր
- Արամ Նիկոլյանին արգելվում է մուտք գործել գրադարան և բոլոր ոստիկանական պահակակետեր ունեցող հիմնարկներ․ Կոչուբաև
- Արամ Նիկոլյանը վառել է դրոշ հանուն որի... Իշխանյան
- Ադրբեջանցի մարզիկները պարզապես հրահանգ են ստացել և չեն կարող չկատարել այն, միջադեպը պարզապես պատրվակ էր. Գիլոյան
- Անի Սամսոնյանը՝ Նիկոլյանին. Դուք հերոս չեք
- Վարչապետի աշխատակազմից Հ1-ին հրահանգել են աշխատանքից ազատել Արամ Նիկոլյանին. աղբյուր
- Աշոտյան. Նիկոլյանն իրականում վառեց ոչ թե Ադրբեջանի, այլ նիկոլականության սիմվոլը