Տնային կալանքում գտնվող երկու քաղաքացի գիշերայի ակումբում ծեծկռտուքի են մասնակցել, նրանց ոտքի սարքերն աշխատո՞ւմ են
ԱԺ նիստի ընթացքում «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ Սիսակ Գաբրիելյանը հետաքրքրվեց ՆԳ նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանից, թե արդյոք աշխատում են տնային կալանքի ժամանակ մարդկանց ոտքերին տեղադրված սարքերը։
«Մամուլում կարդացի, որ տնային կալանքի տակ գտնող երկու քաղաքացի գիշերայի ակումբում ժամը 3։30-ին ծեծկռտուքի են մասնակցել։ Արդյո՞ք այդ սարքերն աշխատում են, թե ոչ»,- հարցրեց նա։
Արփինե Սարգսյանն ասաց, որ եղել են իրավիճակներ, երբ համակարգն արձանագրել է փախուստի դեպքեր։
«Կարող է լինել իրավիճակ, օրինակ, գիշերային ժամերին, խախտում լինի, համակարգն արձանագրի, բայց հաշվի առնելով պրոբացիայի ծառայության առանձնահատկությունները, արձանագրումը լինի առավոտյան։ Բայց ամեն դեպքում համակարգը ֆիքսում է խախտումը, ըստ այդմ թույլ է տալիս, որպեսզի առավոտյան կամ հաջորդ օրը հանդես գան միջնորդությամբ՝ փոխելու խափանման միջոցը կամ անձի վրա դրվեն պարտականություններ»,- ասաց փոխնախարարը։
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան