Այս օրենքը մի շարք մարզերում իրականության հետ որևէ աղերս չի կարող ունենալ.Գեղամ Նազարյանը՝ սպանդանոցներին վերաբերող օրինագծի մասին
«Այս օրենքը մի շարք մարզերում իրականության հետ որևէ աղերս չի կարող ունենալ, որովհետև սպանդանոցների թիվը շատ քիչ է և դրանց պայմանները հեռու են բավարար լինելուց»,-խորհրդարանում հայտարարեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Նազարյանը:
Մինչ այդ Տեսչական մարմինների աշխատանքների համակարգման գրասենյակի ղեկավարի պարտականությունները կատարող Արմեն Դանիելյանը ներկայացրեց «Անասնաբուժության մասին» և «Սննդամթերքի անվտանգության պետական վերահսկողության մասին» օերնքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը, որով հանրային սննդի օբյեկտներին պարտադրվում է իրացնել բացառապես սպանդանոցային ծագման մսամթերք, իսկ ոչ սպանդանոցային մորթը թույլատրել միայն որսորդության, ձկնորսության և եկեղեցա-ծիսական արարողությունների ժամանակ:
Ըստ օրինագծի՝ ոչ սպանդանոցային մսամթերք հայտնաբերելու դեպքում, այն ամբողջությամբ կոչնչացվի տվյալ տնտեսվարողի միջոցներով:
Գեղամ Նազարյանը հայտնեց, որ գյուղացիների, այդ թվում նաև մսի վաճառքի խանութների սեփականատերերի մոտ իշխում է այն կարծիքը, որ սպանդանոցներն առաջարկում են հիմնականում ծերացած անասունի մսամթերքը:
«Վաճառականները նախընտրում են գնել մասնավորից՝ իմանալով մսի իրական որակը»,-հայտնեց Նազարյանը:
Արմեն Դանիելյանը հայտնեց, որ այսօրվա գործող կարգավորումները պարտադրում են սպանդանոցային ծագման մսի իրացում:
«Ընդունված օրենքը դեռևս 2016 թվականից չի գործում և այն նորմա՞լ եք համարում, սակայն մեր տեսանկյունից օրենքի խիստ կիրառությունը հանրային լայն զանգվածի առողջապահության համար է նախ և առաջ կարևոր»,-ասաց տեսչական մարմնի գրասենյակի ղեկավարը և հավելեց. «2018 թվականից սկսած սպանդանոցների թիվն աճել են և ինչ-որ պահից թույլատվություն ունեցող սպանդանոցները սկսել են այլևս գործունեություն չիրականացնել, ինչը պայմանավորված է նրանով, որ քաղաքացիները նախընտրել են առանց սպանդանոցի մսի վաճառքն իրականացնել»:
Հայտնելով, թե սպանդանոցային մսի առկայության պարտադրումը ոչ միայն սննդի անվտանգությունն է ապահովում, այլև՝ արդար մրցակցային միջավայր՝ Դանիելյանն ասաց. «Սպանդանոցային գոծունեություն իրականացնելու համար ծախսեր իրականացրած տնտեսվաողները եկամուտ պետք է ակնկալեն»:
Գեղամ Նազարյանը հայտնեց, որ հերթական անգամ օրենք է ընդունվում, որը հնարավոր է կիրառել որոշ մարզերում և չի կիրառվելու այլ մարզերում:
Արմեն Դանիելյանն էլ պատասխանեց, թե կառավարության որոշումներով նախատեսվում է կարգավորել մսի հետագծելիության վերահսկողության մեխանիզմները և այսօր էլ QR կոդրերով հնարավոր է որոշել մսի ծագումը և, խանութից պահանչելով, Ձև-5 փաստաթուղթը, կարող են պարզել մսի ծագումը:
«Այսօր արդեն փոփոխություն է անցկացվում և սպանդանոցին պարտադիր պահանջ է առաջադրվում մեքենա ունենալ անասունին տեղափոխելու համար և իրենք պարտավորված են լինելու գյուղացու տնից այդ անասունը տեղափոխել սպանդի վայր»,-ասաց Դանիելյանը և շեշտեց, որ ոչ պատշաճ վարչարարությունն է պատճառը, որ գյուղացիները չեն ցանկանում սպանդանոցներից օգտվեն:
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին