Էրդողանը մեղադրել է ԵԱՀԿ Մինսկի խմբին
Թուրքիայի նախագահի պաշտոնում վերընտրված Ռեջեփ Թայիփ Էրդողանը պաշտոնական այցով հունիսի 12-ին մեկնել է Ադրբեջանի Հանրապետություն: Վերջինիս նախագահ Իլհամ Ալիևի հետ հանդիպումից հետո երկու երկրների առաջնորդները համատեղ մամլո ասուլիս են տվել:
«Էրմենիհաբերի» հաղորդմամբ, Էրդողանը ասուլիսի ընթացքում անդրադարձ է կատարել արցախյան հիմնախնդրի կարգավորման մեխանիզմներ ստեղծելու համար ձևավորված ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեությանը. «Ղարաբաղն եմ հիշում և դժբախտաբար տեսնում ենք այն, թե 30 տարի այդ Մինսկի եռյակն ինչպես է ուշադրություն շեղել։ Շատ են մոլորեցրել, քայլ չեն թողել անել»։
Այնուհետև խոսելով Ադրբեջանում թուրք կապալառուների կողմից իրականցվող ենթակառուցվածքային աշխատանքների մասին՝ Թուրքիայի ղեկավարը հույս է հայտնել, որ առաջիկայում կկարողանան իրականացնել նաև Շուշիի հռչակագրի մեջ տեղ գտած բոլոր դրույթները:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան