Թուրքիան Հայաստանի հավաքականին կընդունի սեպտեմբերի 8-ին
Ֆուտբոլի Եվրոպայի 2024 թվականի առաջնության ընտրական մրցաշարի D խմբում Թուրքիան Հայաստանի հետ պատասխան հանդիպումը կանցկացնի սեփական հարկի տակ սեպտեմբերի 8-ին։ Այս մասին գրում է «Էրմենիհաբեր»-ը։
Հավաքականների առաջին դիմակայությունը եղել էր Երևանում, որտեղ Հայաստանի ընտրանին մցրակցին զիջել էր 1 ։ 2 հաշվով։
Թուրքիայի ֆուտբոլի ֆեդերացիայի տեղեկացմամբ՝ ֆուտբոլային հանդիպումը կանցկացվի Էսքիշեհիր քաղաքի Աթաթուրքի անվան մարզադաշտում։
Հարակից հրապարակումներ`
- Առաջին խաղակեսից հետո՝ Հայաստան-Թուրքիա 1-1
- Հայաստան-Թուրքիա խաղում Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին