«Փաստ». Բարձրաձայնվեց Կարեն Անդրեասյանի մյուս «հանճարեղ» առաջարկի մասին
«Փաստ» թերթը գրում է.
«Դատավորները հազիվ էին ուշքի եկել այս տարվա մարտին դատավորների հերթական ընդհանուր ժողովի ժամանակ ԲԴԽ նախագահ Կարեն Անդրեասյանի «յուրատեսակ» գաղափարից՝ դատավորի օրը նշել մարտի 1-ի զոհերի հիշատակի օրը, երբ մամուլում բարձրաձայնվեց նրա մյուս «հանճարեղ» առաջարկի մասին՝ վերաքննիչ քրեական դատարանում ստեղծել ստվերային նախագահի ինստիտուտ, քանի որ նա չի կարողանում աշխատել այդ դատարանի գործող նախագահի հետ:
Իրավաբանական համայնքում հիմա ակտիվորեն հեգնում են, թե «դատաիրավական բարեփոխումների» այսպիսի ընթացքի դեպքում հեռու չէ այն օրը, երբ Կարեն Անդրեասյանը կառաջարկի դատավորի օրը նշել, ասենք՝ ապրիլի 24-ին՝ նկատի ունենալով դատավորների նկատմամբ հարուցված կարգապահական վարույթների քանակը, իսկ իր աշխատանքի հարմարավետությունն ապահովելու համար էլ կառաջարկի ստեղծել ստվերային դատարաններ»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում։
Հարակից հրապարակումներ`
- «Ժողովուրդ». Ինչ բանավոր հրահանգ է իջեցրել Կարեն Անդրեասյանը դատավորներին
- Փաստաբանը Կարեն Անդրեասյանի վերաբերյալ հրապարակումն ուղարկել է գլխավոր դատախազին
- «Ժողովուրդ». Ինչ է հասկացրել Կարեն Անդրեասյանը Վերաքննիչ քրեական դատարանի որոշ դատավորների
- «Կարեն Անդրեասյանը շատ լավ հասկանում է՝ դատավորներն իրենց գաղտնի քվեարկությամբ իրեն փաստացի ենթարկեցին իմպիչմենտի»