ԿԲ-ի կանխատեսմամբ՝ 2023 թվականին ՀՀ-ում տնտեսական աճը կկազմի 6.9%. Մարտին Գալստյան
«ԿԲ-ի կանխատեսմամբ՝ 2023 թվականին ՀՀ-ում տնտեսական աճը կկազմի 6.9%»,-այսօր հրավիրված ասուլիսում հայտնեց ԿԲ նախագահ Մարտին Գալստյանը:
Նա հիշեցրեց, որ նախորդ կանխատեսման համեմատ ԿԲ-ն 1 %-ով ավելացրել է աճի կանխատեսումը՝ պայմանավորված շինարարության և ծառայությունների ոլորտի ավելի առաջանցիկ զարգացումներով:
Մարտին Գալստյանի ներկայացմամբ՝ ԿԲ կանխատեսումներով՝ 2023-ին գնաճը կլինի թիրախից՝ 4%-ից որոշակի ցածր:
«Կան ծառայություններ, որոնց գնաճը դեռևս բարձր է մեր թիրախային 4%-ից:Այս ընթացքում տեսանելի էր ֆենոմեն, որ ներմուծվող պարենային ապրանքների գները շատ ավելի կտրուկ են նվազում, քան մենք նախկինում կանխատեսում էինք: Բայց կա նաև չկարգավորվող ծառայությունների էական մաս, որը շարունակում է պահպանվել ավելի բարձր մակարդակում, քան մեր գնաճի թիրախն է»,-հայտնեց Մարտին Գալստյանը:
Հարակից հրապարակումներ`
- Գնաճը միջնաժամկետում կկայունանա նպատակային 4% ցուցանիշի շուրջ. Մարտին Գալստյան
- Ձեր գործընկերներին հրոդորո՞ւմ եք քայլեր ձեռնարկեն, որ ցանքատարածությունները մեծացնեն.Արթուր Խաչատրյանը՝ Մարտին Գալստյանին