Գրվա՞ծ օրենքն է բարձր, թե՞ չգրված․ Մելիքյան
Իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը գրում է․
«Հարցը վերաբերում է իրավունքի փիլիսոփայությանը. գրվա՞ծ օրենքն է բարձր, թե՞ չգրված։
ՍողոՄՈՆ ԹԵհլիրյանը և շատ ուրիշները վստահաբար գտնում էին, որ ավելի բարձր է չգրված օրենքը, բնական իրավունքը, և իրենց այդ համոզմունքի համար նրանք պատրաստ էին վճարել կյանքով։ Ու շատերը վճարեցին։
Ալենը և շատ ուրիշները վստահաբար գտնում են, որ ավելի բարձր է գրված օրենքը, դատավորի վճիռը, և իրենց այդ համոզմունքի համար նրանք «դատավորների դատավոր» նշանակեցին իրենցից մեկին՝ Կարենին։ Ու նրանց թվում է, թե՝ վերջ։ Բոլոր հարցերը լուծված են։
Մինչդեռ, բնական իրավունքը, «չգրված օրենքը» սովորաբար լուռ են, և դա պատրանք է ստեղծում, որ այն չկա։ Միֆ է։ Բայց երբ «անբնական վիճակը» հատում է թույլատրելիի, ընդունելիի, տանելիի բոլոր սահմանները, բնական իրավունքը որոտում է հրաբուխի պես»։