Պուտինի հրամանով ինձ «գերեվարող» ու խոշտանգողներն անպայման ամաչելու են․ Սաակաշվիլի
Վրաստանի երրորդ նախագահ, այժմ անազատության մեջ գտնվող Միխեիլ Սաակաշվիլին իր ֆեյսբուքյան էջում գրել է` Պուտինն անպայման կպարտվի, իսկ Պուտինի հրամանով իրեն «գերեվարող» ու խոշտանգողներն անպայման ամաչելու են։
Վրաստանի երրորդ նախագահն ասել է, որ պայքարում է Վրաստանի, Ուկրաինայի և իր ազատության համար:
«Անարդար, անպատվաբեր, ամոթալի պատճառներով եմ բանտում… Շատ շնորհակալ եմ Եվրախորհրդարանին ինձ լիակատար աջակցություն ցուցաբերելու համար»,- «Ալիք մեդիա»-ի փոխանցմամբ՝ գրել է Սաակաշվիլին:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան