ՎՏԲ-Հայաստան Բանկը մեկնարկում է օնլայն վարկավորում
ՎՏԲ-Հայաստան Բանկի հաճախորդներին այսուհետ հասանելի է սպառողական վարկերի հեռահար ձևակերպման նոր ծառայությունը։ Վարկ կարելի է ստանալ՝ լրացնելով օնլայն հայտ բանկի կայքում՝ առանց մասնաճյուղ այցելելու: Վարկի տրամադրման վերաբերյալ որոշումը կայացվում է վայրկյանների ընթացքում։
Օնլայն վարկը տրամադրվում է 1-ից մինչև 5 տարի ժամկետով, տարեկան 14․5%-18% տոկոսադրույքով (փաստացի տոկոսադրույք՝ 19.6%-22.7%): Վարկի նվազագույն գումարը կազմում է 100 հազ․, առավելագույնը՝ 10 մլն ՀՀ դրամ:
Բանկի կայքում հեռահար եղանակով վարկ ստանալու համար անհրաժեշտ է ընտրել «Օնլայն վարկ» բաժինը և բացված էջում լրացնել անհրաժեշտ դաշտերը՝ սոցիալական քարտի համար, հեռախոսահամար, վարկի ցանկալի գումար և ժամկետ: Վարկը հասանելի է ինչպես ՎՏԲ-Հայաստան Բանկի գործող հաճախորդներին, այնպես էլ դեռևս հաճախորդ չհանդիսացող ֆիզիկական անձանց. էլեկտրոնային վարկային հայտը լրացնելու ընթացքում հաճախորդները կարող են ակնթարթորեն բացել քարտ և դառնալ բանկի հաճախորդ:
«Սպառողական վարկերն երկրի բնակչության կողմից ամենապահանջված վարկատեսակներից են, այդ իսկ պատճառով ՎՏԲ-Հայաստան Բանկն իր թվայնացման շրջանակներում որոշել է մեկնարկել վերջիններիս օնլայն ձևակերպումը։ Մեր պրոդուկտների շարքում այս նոր ծառայությունը թույլ է տալիս հաշված րոպեների ընթացքում անցնել վարկավորման գործընթացն առանց տանից դուրս գալու: Միաժամանակ մենք հոգացել ենք, որ սմարթֆոնից կամ համակարգչից վարկային հայտի լրացման գործընթացը հնարավորինս պարզ ու հասկանալի լինի օգտատերերի համար»,- նշել է ՎՏԲ-Հայաստան Բանկի Գլխավոր տնօրենի - Տնօրինության նախագահի տեղակալ Տարաս Կլադչենկոն:
Սպառողական վարկի հեռահար տրամադրման բոլոր փուլերում անվտանգության պահանջների պահպանման նպատակով կիրառվում է հաճախորդի կենսաչափական նույնականացում, ինչպես նաև նույնականացում SMS-ի և էլ. փոստի միջոցով:
ՎՏԲ-Հայաստան Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից:
Հարակից հրապարակումներ`
- ՎՏԲ-Հայաստան Բանկը մեկնարկում է պարզեցված ընթացակարգով վարկ փոքր բիզնեսի համար
- ՎՏԲ-Հայաստան Բանկն աջակցել է ֆինանսական և IT ընկերությունների միջև «Ի՞նչ, Որտե՞ղ, Ե՞րբ» մրցաշարին
- ՎՏԲ-Հայաստան Բանկը բարձրացնում է ՀՀ դրամով ավանդների տոկոսադրույքները
- ՎՏԲ-Հայաստան Բանկն իջեցրել է Ռուսաստանից հեռախոսահամարով փոխանցումների միջնորդավճարը
- ՎՏԲ-Հայաստան Բանկի հաճախորդները կարող են համալրել հաշիվները և վճարել վարկերը Հայփոստի փոստային բաժանմունքներում