ՓՊ նախագահ. Կարծես թե մենք վերադառնում ենք 90-ական թվականներ, անթույլատրելի է
«Փաստաբանն իր մասնագիտական պարտականությունները կատարելիս ոստիկանության բաժանմունքում ենթարկվում է բռնության։ Սա էլ հերիք չէ, նրա նկատմամբ կիրառվում են հարկադրանիք միջոցներ, ինչը մեզ համար անընդունելի է»,-լրագրողների հետ այսօր հանդիպմանը հայտարարեց Փաստաբանների պալատի նախագահ Սիմոն Բաբայանը՝ անդրադառնալով փաստաբան Կարեն Ալավերդյանի նկատմամբ ոստիկանների կիրառած բռնությանը։
Պալատի նախագահը հիշեցրեց, որ փաստաբանի նկատմամբ բռնության վերջին դեպքը տեղի է ունեցել ընդամենը չորս ամիս առաջ։
«Ես ուզում եմ արձանագրել, որ վերջին տարիներին նման ինտենսիվություն, առհասարակ նման դեպքեր չենք ունեցել։ Կարծես թե մենք վերադարձել ենք 90-ական թվականներ։ Այս երևույթն անթույլատրելի է, փաստաբանական համայնքն արձագանքելու է, արձագանքելու է համարժեք»,-ասաց Ս. Բաբայանը։
ՓՊ նախագահը հիշեցրեց՝ Հայաստանի Հանրապետությունն իրավական պետություն է, ապա ընդգծեց՝ այն մնալու է իրավական պետություն։
Մանրամասները՝ տեսանյութում։
Հարակից հրապարակումներ`
- Փաստաբանը համոզված է, իր նկատմամբ ոստիկանությունում անհարկի ուժ են գործադրել, քանի որ ականատես է եղել իր պաշտպանյալի խոշտանգմանը
- Փաստաբան Կարեն Ալավերդյանի նկատմամբ բռնություն կիրառած ոստիկանները պետք է ռեալ պատժվեն.Ռուբեն Մելիքյան
- Պալատից մանրամասներ են հայտնում փաստաբանին բռնության ենթարկելու վերաբերյալ
- Ահազանգ. Ոստիկանության բաժնում բռնություն է գործադրվել փաստաբանի նկատմամբ
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա