11:48 13/06/2023 Հայաստան

Փաստաբանը համոզված է, իր նկատմամբ ոստիկանությունում անհարկի ուժ են գործադրել, քանի որ ականատես է եղել իր պաշտպանյալի խոշտանգմանը

«2023թ. հունիսի 7-ին ժամը 16։00-ին ես և պաշտպանյալս, թույլ տվեք նրա անունը չհրապարակել, Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Կենտրոնի նստավայրում մասնակցել ենք մեկ այլ քրեական գործով նշանակված դատական նիստի»,-ասաց փաստաբան Կարեն Ալավերդյանը լրագրողների հետ հանդիպմանը՝ պատմելով իր նկատմամբ ոստիկանների կողմից բռնության գործադրման  մանրամասները, միաժամանակ չհրապարակելով նախաքննական գաղտնիք համարվող տեղեկություններ։

Փաստաբանի խոսքով, նիստի ընթացքում իր պաշտպանյալի ու վերջինի ընկերոջ միջև, որը նույն գործով նույնպես հանդիսանում է մեղադրյալ, անձնական բնույթի հարցերի շուրջ խոսակցություն է  առաջացել, որն իր գնահատմամբ, հանցակազմի որևէ հատկանիշ չի պարունակում։ Դատական նիստը հետաձգվել է վկաների չներկայանալու պատճառով, ինչը, ըստ Ալավերդյանի, վկայում է, որ հակաիրավական որևէ բան չի եղել դատարանում։

Նիստի ավարտից  հետո դատարանի մայթով քայլելու ընթացքում փաստաբանին ու իր պաշտպանյալին են մոտեցել ոստիկանության Կենտրոնի, Էրեբունու բաժինների, պարեկային անձնակազմի մոտ երկու տասնյակ ոստիկաններ։

«Ոստիկանները, ցուցաբերելով ոչ արհեստավարժ մոտեցում, տևական ժամանակ չէին կարողանում բացատրել իրենց մոտենալու նպատակը, թե այդ մեծաքանակ ոստիկաններից ո՞վ ի՞նչ դատավարական գործառույթ է իրականացնում, և ի վերջո, ով է որոշում կայացնողը, ում հետ պետք է շփվել։ Ընդհանուր իրարանցման մեջ հնարավոր չէր որևէ դատավարական գործողություն պատկերացնել, որևէ իրավական գործընթաց սկսել»,-մանրամասնեց նա։

Նրա խոսքով, ի վերջո հասկացել են, որ ոստիկանության աշխատողները ցանկանում են իր պաշտպանյալին հրավիրել ոստիկանության բաժին։

«Քաղաքացուն չեն կարող հրավիրել ոստիկանություն իրենց կամքին հակառակ»,-հիշեցրեց Ալավերդյանն ու ավելացրեց, չնայած դրան, իր պաշտպանյալը կամավոր նստել է պարեկային ծառայության ավտոմեքենան, ընդ որում գործողությունը կատարվել է պարեկային ծառայության կողմից, որի աշխատակիցների վրա ամրակացված են տեսախցիկներ։

«Ոստիկանության բաժին տեղափոխելուց հետո 5-10 րոպե արհեստական խոչընդոտներ են փորձել հարուցել պաշտպանյալիս մոտ  բարձրանալու համար։ Ի վերջո, համառ պայքարից, բացատրական աշխատանքից հետո ինձ հաջողվեց բարձրանալ չորրորդ հարկ։ Մոտենալով աշխատասենյակին՝ ես լսեցի պաշտպանյալիս գոռոցները և իրեն չհարվածելու պահանջները։ Ոստիկանության երկու աշխատողներ փորձեցին թույլ չտալ, որ ներս մտնեմ, ես հաղթահարեցի արգելքները, բացեցի դուռը, հայտնաբերեցի պաշտպանյալիս դեմքով գետնին ընկած, ձեռնաշղթանները հետևից ամրացրած, ոստիկանության 5-6 աշխատակիցներ հարվածներ էին հասցնում նրա մարմնի տարբեր հատվածներին։ Էդ պահին մոտեցել եմ պաշտպանյալիս, բարձրացրել եմ, կանգնել եմ նրա դիմաց, բարձրացրել եմ ձեռքերս, փորձել եմ արգելել ոստիկաններին մոտենալ։ Ոստիկաններին հորդորել եմ պաշտպանյալիս հետ երկխոսության մեջ չմտնել, քանի որ նրանց խոսակցության մակարդակը այլ կերպ, քան փողոցային ռազբորկա, չեմ կարող որակել. ուսադիր, համազգեստ կրող ծառայողին ոչ հարիր վարքագիծ էր»,-ասաց նա։

Կարեն Ալավերդյանի ներկայացմամբ, իր ջանքերի շնորհիվ իրավիճակը հանդարտվում է, վերադառնում իրավական փուլ, ոստիկանները դուրս են գալիս սենյակից, մնում է  միայն մեկը։

«Իրավիճակը դարձել էր կառավարելի, այնքան, որ ես թույլտվություն եմ խնդրել ու ծխախոտ ծխել։ Շատ հանկարծակի ոստիկանության ծառայողը սկսեց գոռալ պաշտպանյալիս վրա։ Անմիջապես դուռը բացվեց, այդ խումբը ներխուժեց սենյակ, ինձ հեռացրեցին սենյակից, կարող եմ ենթադրել, թե ինչ է տեղի ունեցել։ Քանի որ սա տեղի է ունեցել որոշակի դադարից հետո, ինձ մոտ համոզմունք է առաջացել, որ տեղի ունեցածը ոչ թե ոստիկանության ստորին օղակների ինքնիրավչության արդյունք է, այլ կոնկրետ համաձայնեցված վերադասների հետ»,-ասաց նա։

Նրա կարծիքով,  ոստիկանները զեկուցել են, որ փաստաբանն արձանագրել է խոշտանգման դեպք, ինչի հետևանքով որոշել են փաստաբանին ևս մեկուսացնել։

«Ինձ աշխատասենյակից դուրս հանելուց հետո պահանջ ներկայացրեցին ոստիկանության շենքը թողնել։ Ես առարկել եմ, ամեն կերպ փորձել եմ վերադառնալ պաշտպանյալիս մոտ։ Այստեղ իմ նկատմամբ կիրառվել է անհարկի ֆիզիկական ուժ, իմ կողմից որևէ հակաիրավական գործողություն չի կատարվել, որ հնարավոր կլիներ ձերբակալում իրականացնել։ Շատ հանկարծակի, առանց հիմքի, անհրաժեշտության, իմ նկատմամբ կիրառվել է անհարկի ուժ, ձերբակալվել եմ, կիրառվել է ձեռնաշղթա և հատուկ միջոցներ»,-ասաց Ալավերդյանը՝ ընդգծելով, որ եղել են բազմաթիվ խախտումներ, չի եղել հիմնավոր կասկած, փախուստի դիմելու նպատակ, ձերբակալման արձանագրությունը կազմվել է իրեն արգելանքի վերցնելուց 50 րոպե անց,իրեն չի հանձնվել արձանագրության պատճենը, տեղի ունեցածի մասին տեղյակ չեն պահել ՓՊ-ին, ինչն օրենքի պահանջ է։

Մանրամասները՝ տեսանյութում։



Աղբյուր` Panorama.am
Share |

Հարակից հրապարակումներ`

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

17:14
2024 թ.-ին Հայաստանում համարակալվել և հաշվառվել է 195.400 գլուխ խոշոր եղջերավոր կենդանի. Տիգրան Ալեքսանյան
Հայաստանում խոշոր եղջերավոր կենդանիների գլխաքանակը վերջին 10 տարում նվազել է մոտ 30 %-ով: Ըստ այդմ, պակասել է խոշոր և մանր եղջերավոր,...
Աղբյուր` Panorama.am
17:02
Ռոբերտ Քոչարյան, ոտքի կանգնեք։ Էդ ի՞նչ ձեռքի շարժումներ էիք անում. Դատավոր
«Ադեկվատության խնդիր եմ ես տեսնում այստեղ, ժողովուրդ ջան»։
Աղբյուր` Panorama.am
16:36
Մեր համագործակցությունը ԵՄ հետ «արտաամուսնական» հարաբերություն չէ. ՔՊ-ական պատգամավոր
«Հայաստանն ամուսնացած չէ ոչ մեկի հետ, ոչնչի հետ։ Մեր համագործակցությունը  Եվրոպայի միության հետ արտաամուսնական հարաբերություն...
Աղբյուր` Panorama.am
16:32
Ռուսաստանում ՀՀ քաղաքացին քրեական հետապնդման է ենթարկվում ապօրինի, ենթադրաբար՝ «պատվերով». Փաստաբանների ահազանգը
«Սիմոնյան և գործընկերներ» ու «Միքայել Համբարձումյան և գործընկերներ»      իրավաբանական ընկերությունները...
Աղբյուր` Panorama.am
16:24
Դաշնային խորհուրդ. Մատվիենկոն կայցելի Երևան՝ Ռուսաստան-Հայաստան հարաբերությունները խթանելու համար
ՌԴ Դաշնային խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոն պաշտոնական այցով կայցելի Հայաստան՝ «ռուս-հայկական միջպետական հարաբերություններին նոր լիցք...
Աղբյուր` Panorama.am
16:23
Անշարժ գույքի շուկան փլուզվում է.Դավիթ Բաղդասարյան
ՀՀ բանկերից մեկի նախկին աշխատակից, ներկայում Կապանի լեռնահարստացման կոմբինատի աշխատակից Դավիթ Բաղդասարյանը գրում է. «ՀՀ ԿԲ-ն մի...
Աղբյուր` Panorama.am
16:15
Թող մոտենար, քննադատեր, ոչ թե ասեր՝ «նիկոլական վիժվածք». Հակոբ Ասլանյան
«Եթե մարդը կատարել է որևէ արարք, դրան  համապատասխան գնահատական պետք է տրվի անկախ նրանից, ես հիմա ՔՊ-ում եմ, ՔՊ-ում չեմ, օրենքն ինչ...
Աղբյուր` Panorama.am
16:02
ԱԺ և ՏԻՄ ընտրությունների ընտրողների ցուցակները համեմատելի չեն. ՆԳՆ-ն Գյումրու ընտրացուցակների մասին
ՆԳ նախարարությունը տարածել  է պարզաբանում Գյումրի համայնքի ընտրությունների վերաբերյալ, որտեղ ասված է. Շիրակի մարզի Գյումրի համայնքի...
Աղբյուր` Panorama.am
15:58
2024 թվականին Հայաստանում կրճատվել են ցորենի ցանքատարածությունները. Վիճակագրական կոմիտե
ՀՀ Վիճակագրական կոմիտեն հրապարակել է «Պարենային ապահովություն և աղքատություն, 2024թ. հունվար-դեկտեմբեր» զեկույցը։ Չնայած...
Աղբյուր` Panorama.am
15:19
Դատարանը Սամվել Վարդանյանի նկատմամբ կիրառված խափանման միջոցներից երկուսը վերացրեց
Աջափնյակի դատարանում այսօր շարունակվեց խուլիգանություն կատարելու ու անհանդուրժողականություն հրահրելու մեջ մեղադրվող Սամվել Վարդանյանի՝...
Աղբյուր` Panorama.am
14:38
Ադրբեջանը խոչընդոտում է, ցանկանում է թույլ չտալ Հայաստանում կատարել Սահմանադրական բարեփոխումներ. Արման Եղոյան
Ադրբեջանի փոխարտգործնախարար Էլնուր Մամեդովի հայտարարությունը ԱԺ Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, ՔՊ-ական...
Աղբյուր` Panorama.am
14:25
Երևանի մարզահամերգային համալիրում ապրիլի 4-6-ը կայանալու է ITF Armenia 2025 միջազգային զբոսաշրջային ցուցահանդեսը
«ITF Armenia 2025 միջազգային զբոսաշրջային ցուցահանդեսն աննախադեպ է Հայաստանի զբոսաշրջության պատմության համար, քանզի մենք հայտ ենք...
Աղբյուր` Panorama.am
14:23
Քրեական ոստիկանները հայտնաբերել են բնակարանային գողություններ կատարած տղամարդկանց
ՆԳՆ ոստիկանության Կոտայքի մարզի օպերատիվ կառավարման կենտրոն փետրվարի 22-ին ստացված ահազանգը բնակարանային գողության մասին էր: Նոր Գեղի գյուղի...
Աղբյուր` Panorama.am
14:18
Ալեն Սիմոնյանը Վալենտինա Մատվիենկոյի հետ քննարկել է հայ-ռուսական հարաբերությունները
Անդրադարձ է կատարվել նաեւ Վալենտինա Մատվիենկոյի` Հայաստան նախատեսված պաշտոնական այցի կազմակերպչական հարցերին:
Աղբյուր` Panorama.am
13:32
Քայքայման և վերածննդի անտիսոցիոլոգիան
«Այլընտրանքային նախագծեր» խմբի համահիմնադիր Վահե Հովհաննիսյանը գրում է. «Ի վերջո, այս մղձավանջի ելքը որոշելու է...
Աղբյուր` Panorama.am
13:27
Հայտնաբերվել է Աբովյան փողոցի հայտնի խաղողի վազը հատող անձը
ՀՀ ՆԳՆ Ոստիկանությունից հայտնում են. «Համայնքային ոստիկանության Մարաշի բաժնի ծառայողները հայտնաբերել են խաղողի վազը հատած տղամարդուն...
Աղբյուր` Panorama.am
13:27
Դրամաշնորհի հատկացման մրցույթ՝ ՀՀ մարզերում դպրոցահասակ երեխաների լողի փորձնական ծրագրի իրականացման համար
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հայտարարում է դրամաշնորհի հատկացման մրցույթ՝ մարզերում դպրոցահասակ երեխաների առողջ...
Աղբյուր` Panorama.am
13:20
Դուք արդեն իսկ ամուսնացած մարդու եք մոտեցել. Մամիջանյանը՝ ԵԽ պատգամավորին
«Եվրամիության համար պատիվ է տեսնել այսքան երկրների, որոնք ցանկանում են միանալ միությանը»,- Երևանում անցկացվող ԵՄ-Հայաստան...
Աղբյուր` Panorama.am
13:13
Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա ևս 3-5 աստիճանով
​Երևանում փետրվարի 25-ի ցերեկը, 28-ին, մարտի 1-ի գիշերը, 2-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Փետրվարի 26-ի գիշերը և երեկոյան, 27-ի գիշերը,...
Աղբյուր` Panorama.am
12:44
Շատ ցավոտ և վատ կանխատեսումներ կան կառավարության այդ գործողությունների մասով. Հակոբ Ավագյան
«Կառավարության ամենաբարձր մակարդակով հայտարարում են, որ իրենք կամաց-կամաց գնում են շրջհարկի վերացմանը, այն ցավոտ է և շատ վատ...
Աղբյուր` Panorama.am
12:30
2026 < 2021. Ռե-Նիկոլը Պոստ-Նիկոլի փոխարեն. Աշոտյան
«Հայաստանում քաղաքական զարգացումների համատեքստում պրոցեսի տարբեր մասնակիցներ փորձում են գաղափարական հիմնավորումներ ստեղծել իրենց...
Աղբյուր` Panorama.am
12:27
Երբևէ անիրատեսական ակնկալիքներ չենք տվել. ՔՊ-ականը՝ ԵՄ անդամակցության մասին
«Ոչ ոք երբևէ չի ասել, ոչ ոք երբևէ նման հուշում չի տվել, որ Հայաստանը կարող է Եվրամիության թեկնածու կամ անդամ դառնալ հենց այս տարի»,-...
Աղբյուր` Panorama.am
12:12
Հայաստանում հայտնաբերվել են 10 նոր տեսակի միջատներ, որոնք համաշխարհային նշանակություն ունեն. FPWC
Միջատները հայտնաբերվել են Ուրցաձորում ու Գոռավանի ավազուտներում
Աղբյուր` Panorama.am
11:47
Ռոման Տրոցենկոն ու որդին՝ Մեծ Բրիտանիայի նոր պատժամիջոցների ներքո
Մեծ Բրիտանիան ընդլայնել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների իր ցանկը՝ դրանում ներառելով ավելի քան 60 ֆիզիկական անձանց ու ընկերությունների, ինչպես...
Աղբյուր` Panorama.am
11:46
Լավրովն այսօր Իրանում կքննարկի նաև Անդրկովկասի խնդիրները
Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը փետրվարի 25-ին աշխատանքային այցով կմեկնի Իրան, որտեղ կհանդիպի իր իրանցի գործընկերոջ՝ Աբբաս...
Աղբյուր` Panorama.am
11:42
Սրբուհի Գալյանը ի պատասխան Մամիջանյանի՝ Հայաստանում քաղբանտարկյալների առկայության մասին հարցին
Երևանում անցկացվող ԵՄ-Հայաստան խորհրդարանական գործընկերության կոմիտեի 4-րդ նիստի ժամանակ, որին ներկա են ԵԽ պատգամավորներ, ԱԺ «Պատիվ...
Աղբյուր` Panorama.am
11:27
ԱՆԻՖ-ում չարաշահումներ է հայտնաբերել նաև պետական գույքի կառավարման կոմիտեն
ՔԿ-ում քննվում է բազմադրվագ գործ։ Քրեական վարույթներից առնվազն երկուսը հաստատապես վերաբերում են Տիգրան Ավինյանի պաշտոնավարման տարիներին։
Աղբյուր` Panorama.am
11:13
Կասեցվել է «Դան-Դեսերտ» արտադրամասի արտադրության առանձին գործառույթը
Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Երևանի կենտրոնի տեսուչները ստուգում են իրականացրել «Դան-Դեսերտ» ՍՊԸ-ին պատկանող կրեմային...
Աղբյուր` Panorama.am
11:08
Ռուբինյանն անամոթաբար կեղծել է իմ ասածները. Զուրաբյան
ՀԱԿ համակարգող Լևոն Զուրաբյանը գրում է. «Քաղաքացիական պայմանագրի» ներկայացուցիչ Ռուբեն Ռուբինյանը հակասություն է գտել իմ երկու...
Աղբյուր` Panorama.am
11:00
Սահմանադրության նոր տեքստը պետք է պատրաստ լինի մինչև 2026 թվականի ընտրութունները. Սրբուհի Գալյան
«Ժողովրդավարության և օրենքի գերակայության ամրապնդման ուղղությամբ  իրակացվում են քայլեր, որոնք հիմնականում չորսն են»,- Երևանում...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Մենք ԵԱՏՄ անդամ ենք, դուք արդեն իսկ ամուսնացած մարդու եք մոտեցել. Մամիջանյանը՝ ԵԽ պատգամավորին
13:23 25/02/2025

Մենք ԵԱՏՄ անդամ ենք, դուք արդեն իսկ ամուսնացած մարդու եք մոտեցել. Մամիջանյանը՝ ԵԽ պատգամավորին

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}